Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար) «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) «Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերը 

Ի տարբերություն  Ձեզ և Ձեր մտածելակերպի տեր մարդկանց` ես ընտրեցի հայրենիքս, այլ ոչ թե աթոռապաշտությունը. ոստիկանության մայորը` փոխոստիկանապետին

Բլոգոսֆերա

Ոստիկանության մայոր, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Դավիթ Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ստիպված եմ անդրադառնալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ոստիկանությունը ներկայացնող փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ՝ Ա.Ֆիդանյանի հարցազրույցին.

Իր ելույթում փոխոստիկանապետը  ապատեղեկատվություն համարեց ոստիկանությունից ազատվելու զեկուցագիր  ներկայացրած ծառայողների բողոքի քայլը, այն համարեց սովորական գործընթաց  եւ ներկարացրեց թվեր մի քանի տարիների ոստիկանությունից ազատելու հետ կապված եւ ուղիղ համամետականով նշեց, որ այս տարի ավելի քիչ են ազատվել քան նախորդ տարիներին։

Փոխոստիկանապետը մեր բողոքի ձայնը համարեց «հերոսանալու փորձ» եւ «ուղղորդված քայլեր» եւ «նույն գրչով  գրված մտքեր»:

Հակադարձեմ Ձեզ պարո՜ն գնդապետ ու նշեմ, որ 2007 թվականից ծառայում եմ ՀՀ ոստիկանությունում եւ ծառայության ընթացքում ցուցաբերել եմ բացարձակ նվիրում, անձնազոհություն եւ ամենակարեւորը բարձր եմ պահել ոստիկանի ՝ սպայի պատիվը՝ հետին պլանում թողնելով իմ անձնական կյանքը, 24 ժամ պայքար եմ տարել հանցավորության դեմ, քանզի ծնվել եւ մեծացել եմ ոստիկանի ընտանիքում եւ հենց հայրս է, որպես ոստիկան իմ առաջին ղեկավար դաստիարակը եղել, հենց իրենից եմ սովորել հայրենասիրություն, նվիրում մեծ ոստիկանի ընտանիքին եւ ինչ է սպայի պատիվը։ Հենց  այդ քայլերն էլ առանց մեկ վայրկյան երկմտելու ինձ 27.09.2020 թ.-ից մղեցին հանուն հայրենիքի փրկության համար դեպի Արցախ, սակայն ինձ  չեմ դասում հերոսների շարքին, քանի որ այդ կոչումը համարում եմ «բացարձակ արժեք» եւ առաջնագիծ գնալը համարել եմ հայրենիքիս հանդեպ իմ պարտքը, որը ցավոք ոչ բոլորը գիտակցեցին...

Այդ կապակցությամբ արժանացել եմ ոստիկանապետի կողմից խրախուսման։
Փոխոստիկանապետը իր հարցազրույցում  նշեց, որ ոստիկանությունից ազատված «մեր նախկին ոստիկանները» ազատվել են կամ հեռացվել են ծառայությունից նախկին տարիներին, սակայն կրկին հակադարձեմ Ձեզ, ներկա պահին ես համարվում եմ ոստիկանության ծառայող մինչ իմ ազատման հրամանը չի եղել։   

Այն հանգամանքը, որ հայտնի  հարցազրույցում իմ բողոքը համարել են ուղղորդված կնշեմ, որ ես այդ քայլին գնացել եմ իմ խղճիս եւ մտքիս թելադրանքով, պարո՜ն գնդապետ չգիտեմ այդ մտքերը Ձեզ որտեղի՞ց, Դուք ինձ բացարձակ չեք ճանաչում, ո՞վ ինձ կարող էր ուղորդել, կասեմ հակառակը Ձեզ Դու՜ք եք ուղղորդված խոսում եւ փորձում ցեխ շպրտել իմ կենսագրությանը եւ այն սպաների ովքեր գաղափարակից են ինձ։ 

Այդ հարցազրույցում Դուք ոստիկանությանը բաժանեցիք «մեր ու ձերի» այն ինչ իմ պատկերացմամբ ոստիկանությունը եղել է մի բռունցք, ամեն դեպքում ես առաջնորդվել եմ այդ սկզբունքով։ 

Ես հասկանում եմ, որ մեր բողոքի ձայնը Ձեզ համար անհանգստացնող է,  սակայն ի տարբերություն  Ձեզ և Ձեր մտածելակերպի տեր մարդկանց ես ընտրեցի հայրենիքս, այլ ոչ թե աթոռապաշտությունը ։ 

Ձեր հարցազրույցից ես խորը հիասթափություն ապրեցի... 
Ոմանց հաճոյանալու և պատահմամբ ստացած աթոռը պահելու համար փոքր ֊ ինչ խոհեմ եղեք, եղեք ուղղամիտ ու երեսպաշտորեն մի մոռացեք Տղերքին, որ պատերազմի ծանրագույն բովով անցան առանց պատշաճ պատրաստվածության, այո՛, պատերազմ էր, որտեղ մեղր չեն բաժանում, բայց արդյոք այդպե՞ս պիտի ուղարկեիք նրանց, այդպես պետք է թողնեիք այնտեղ, ինչևէ, չակերտներն առանց բացելու՝ հորդորում եմ դուրս չգալ բարոյականության և ողջամտության սահմաններից ու հիշել՝ մինչ այժմ անունները նրանց մնացին չհրապարակված, հուղարկավորվեցին ծածուկ, առանց պատշաճ զինվորական, սպայական կարգի, արժանի չէի՞ն...

Ավելացնեմ նաեւ կրկին պատրաստ եմ մեկնելու առաջնագիծ եւ իմ պարտքս տալու։

Խոնարհվում եմ Ձեր առաջ Տղերք....»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերի
Ամենադիտված