Երգչուհի Արիանա Գրանդեն նշանադրվել է (լուսանկարներ)
PhotosԱմերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն Ինստագրամի իր էջում հայտնել է իր սիրելիի` Դալթոն Գոմեսի հետ նշանադրության մասին:
«Ընդմիշտ և էլ ավելի»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Գրանդեն:
Նշենք, որ երգչուհու զուգընկերը Լոս Անջելեսում գործող «Aaron Kirman Group» ընկերությունում անշարժ գույքի գործակալ է և զբաղվում է պրեմիում տների վաճառքով:
Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները և այլ հայտնիները շնորհավորանքներ են հղել զույգին և երջանկություն մաղթել: