Այնքան է կաթվածահար լինելու Սյունքի մարզը, մինչև ինքը Սյունիքի մարզի տեղը լավ իմանա. սյունեցի
ՀասարակությունՍյունեցիները շարունակում են փակ պահել Երեւան–Գորիս ճանապարհը: Հավաքվածները վանկարկում են՝ «Նիկո՛լ, հեռացի՛ր»: Սյունեցիներից մեկը հայտնեց, որ Առուշ Առուշանյանը Սյունիքում չէ, նրան գաղտնի կերպով տեղափոխել են Երևան. «Մենք այնքան ենք փակ պահելու այս ճանապարհը, մինչև Առուշը դուրս գա և ասի՝ ես ազատության մեջ եմ»,- ասաց սյունեցին:
Ճանապարհը փակողներից մեկն էլ նշեց, որ բոլորը մի մարդու պես հավաքվել են իրենց հողը պաշտպանելու չար ոգուց, չար մարդուց և սատանայապաշտից. « Այո՛, նա սատանայապաշատ ա ու թվապաշտ է, նա ոչ մի բան հենց այնպես չի հանձնել, բոլոր թվերը ունեն իրենց իմաստները: Այսօր էլ առավոտյան սկսեց իր կեղտոտ գործը, գիշերով ձերբակալեց համայնքի ղեկավարին՝ Առուշ Առուշյանին, մտածելով, թե կձախողի մեր միջոցառումը, բայց այդպես չեղավ: Մենք միասնական ձևով այնքան ենք կանգնելու այստեղ, մինչև այդ տականքը որոշում կայացնի և բաց թողի Առուշանյանին: Այնքան է կաթվածահար լինելու Սյունքի մարզը, մինչև ինքը Սյունիքի մարզի տեղը լավ իմանա, ինքը աշխարհագրություն չունի և մինչը հիմա պատկերացում չունի Սյունիքի սահամանների մասին»,- ասաց մեկ այլ սյունեցի: