Երեւանի ավագանու կազմում փոփոխություններ են կատարվել. 3 հոգի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս է եկել
ՔաղաքականԵրեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, իր հերթական նիստն է գումարել: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նիստի սկզբում հայտարարեց, որ ագավանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը եւ Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները ներկայացնելու մասին: Մինչ այդ նմանատիպ դիմում էր ներկայացրել նաեւ Արսեն Կարապետյանը:
ԿԸՀ համապատասխան արձանագրությունների համաձայն, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատները տրվել են Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին, եւ Կարինե Փանոսյանին:
Կարինե Փանոսյանը եւս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Նրա մանդատը տրվել է Գեւորգ Աճեմյանին:
«Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովը եւ Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորությունները:
Իր հերթին ԲՀԿ խմբակցությունը գրությամբ հրաժարվել է ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Մարկոս Հարությունյանը: