Ամենաուժաս ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ դուք կարող եք լինել Երևանի փոխքաղաքապետ. Անի Խաչատրյանը՝ Մելքոմ Մելքոմյանին
ՔաղաքականԵրեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում քննարկեց Գայանե Մելքոմ Մելքոմյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը:
Վերջինս իր խոսքում ներկայացրեց իր կենսագրությունը, որից հետո նրան տրվեցին հարցեր:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց. «Ես ամենաուժաս ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ դուք կարող եք լինել Երեւանի մշակույթի գծով փոխքաղաքապետը: Ես սա համարում եմ աղետալի Երեւանի համար: Հիմա հարցս՝ ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում ղեկավարել ձեր ղեկավարության տակ գտնվող որեւէ ոլորտ, օրինակ մշակույթի ոլորտը»: