US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel 

Նախկին ակտիվիստ` ներկայիս պաշտոնյաների կարճ հիշողությունը

Analytical

Ինչպես գիտենք՝ Հայաստանի հեղափոխական պաշտոնյաներից շատերը մինչ այս կամ այն պաշտոնը ստանձնելը եղել են հայտնի ակտիվիստներ: Սակայն, որքան էլ որ տարօրինակ չհնչի՝ երեկվա ակտիվիստներն, այսօր ստանձնելով տարատեսակ պաշտոններ, մոռացության են մատնել իրենց նախկին ակտիվիստական գործունեությունը, դա էլ դեռ բավական չէ՝ անում են քայլեր, որոնց դեմ հենց իրենք ժամանակին պայքարել են: 

Դիցուք՝ Մաշտոցի պուրակը վերջերս կրկին աղմուկի կենտրոնում է: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի արդյունքում մի քանի ամիս առաջ չորս հաստաբուն ծառ է հատվել: Մի քանի օր շարունակ՝ բնապահպաններն ու ֆեյբուքյան օգտատերերն ահազանգում էին հատումների մասին՝ հիշեցնելով, թե ինչպես էին պայքարում պուրակի ծառերի համար, երբ քաղաքապետը ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն էր: Հիշեցնենք՝ պուրակի տարածքը քաղաքային իշխանության կողմից տնտեսվարողներին վարձակալությամբ տալու վերաբերյալ դժգոհություններ կան դեռ 2012 թվականից: Ծառահատումների դեմ պայքարն ուղեկցվում էր բազմամարդ ցույցերով: Ի վերջո, քաղհասարակության, մտավորականների և ակտիվ երևանցիների՝ ամիսներ տևած պայքարը հաջողությամբ պսակվեց․ 2013թ ապրիլի 29-ին Սերժ Սարգսյանը այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրահանգեց՝ «Տարո՛ն ջան, սիրուն չէ», և պուրակը չպատվեց վաճառակետերով, այլ մնաց որպես կանաչ գոտի։Երևանի այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ խանդավառությամբ պայքարում էր այն ժամանակվա քաղաքապետարանի դեմ, իսկ ավելի կոնկրետ՝ Մաշտոցի պուրակում քաղաքապետարանի կողմից թույլատրված շինարարության դեմ, որն իրականացնելու համար հատվել էր մի քանի ծառ: Նա անդադար երևում էր տեսախցիկների առջև, բոցաշունչ հարցազրույցներ տալիս այն մասին, թե որքան վատն է քաղաքապետարանը և որքան արդար է ժողովրդի պահանջը, որ քաղաքի կենտրոնում առանց այդ էլ կանաչապատ տարածքներ գրեթե չկան, հիշեցնում էր, որ մեր մայրաքաղաքի կանաչապատ տարածքները Երևանի թոքերն են և այլն: Մի խոսքով, 2013 թվականին Հայկոն կիրառեց պոպուլիստական ողջ արսենալը: Մասնավորապես նա ասաց, որ քանի որ իրենք Մաշտոցի պուրակը ետ վերադարձրեցին ժողովրդին, դա նշանակում է, որ այն բոլորինն է, հետևաբար, այն հանրային տարածք է, և ոչ ոք իրավունք չունի համարելու այն իր սեփականությունը: Թե ինչ եղավ իշխանության գալուց հետո՝ անչափ հուզիչ էր… 


2013թ.-ին քաղաքային իշխանությունները հայտարարել են գինը մինչև 150 դրամ բարձրացնելու մասին, որից հետո տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ և որոշումը չեղարկվեց։ Այդ ժամանակվա ակտիվիստներից մեկը Հայկ Մարությանն էր: 

Նախորդ տարվա օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մեր պետության, երկրի շահերից է բխում, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Վարչապետի տեսակետը, սակայն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ոչ բոլորն են կիսում:

Պատգամավորների մի մասն Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի առաջին օրերին` դեռևս մինչև վարչապետի հայտարարությունն, իրենց տեսակետը հայտնել էին և շարունակում են մնալ նույն կարծիքին՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Նրանց թվում էին Սոֆիա Հովսեփյանը, Վարազդատ Կարապետյանը, Էդգար Առաքելյանը: 

Սակայն, ուշագրավ է, որ, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ նախկինում ակտիվորեն հանդես եկած Լենա Նազարյանը այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ Նոր Հայաստանում ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ հանքի բացմանը: «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Արգիշտի Մեխակյանը, ով ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, գտնում է, որ «այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»: 

Նախկին բնապահպան, ներկայումս կրթության փորձագետ դարձած Վահրամ Սողոմոնյանը, ով այսօր ջերմ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ, ժամանակին դեմ էր թե՛ Ամուլսարի, թե՛ Թեղուտի գործարկմանը, այսօր նա լռում է: Սորոսական Դանիել Իոաննիսյանը ժամանակին դեմ էր հանքերի շահագործմանը և ակտիվորեն այդ տեսակետն էր առաջ մղում, այսօր նա նույնպես լռում է: Լռում են բազմաթիվ բնապահպաններ, ովքեր, թերևս, հեղափոխությունից հետո հաջողացրին կպցնել իրենց բաժին դրամաշնորհը և Հայաստանի բնության ապագայի մասին հարցերը նրանց համար մղվեցին երկրորդ պլան: 

Օրեր առաջ պարզ դարձավ, որ 2021 թվականի փետրվարից թանկանալու է նաև էլեկտրաէներգիան: Սա նույնպես անչափ ուշագրավ է, քանի որ բոլորի հիշողության մեջ թարմ է Էլեկտրիկ Երևան շարժումը, որի ակտիվ անդամներից շատերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը այսօր իշխանության մեջ են: Այսինքն, այն ժամանակ, որպես ընդդիմադիր, որպես ակտիվիստ նրանք դեմ էին էլեկտրաէներգիայի թանկացմանը և կառավարությունից պահանջում էին քայլեր գործադրել թանկացումները կանխելու համար, իսկ այսօր , լինելով կառավարության անդամներ, զբաղեցնելով այլ զանազան պաշտոններ՝ վերջիններս ուսերն են թոթվում և հայտարարում, որ ոչինչ փոխել հնարավոր չէ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը այլընտրանք չունի ստեղծված իրավիճակում: 

Մի քանի տարի առաջ ակտիվ պայքար էր մղվում ԲՈՒՀ-ում տարկետման իրավունքի պահպանման համար: Այդ պայքարի ակտիվ մասնակիցներից Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը և իր թիմը այսօր առանց հետաքրքրության գեթ մեկ նշույլի են հետևում կրթական բարեփոխումներին և չեն աջակցում այն երիտասարդներին, ովքեր ամիսներ առաջ դուրս էին եկել փողոց իրենց բողոքը արտահայտելու կառավարության գործողություններից: 

Վերևում նշված օրինակները լավագույն կերպով ի ցույց են դնում այն տարբերությունը, որ դրսևորվում է նախկին ակտիվիստ՝ ներկայիս պաշտոնյաների վարքագծում: Իշխանությունը, ինչպես երևում է, քաղցր բան է և այն էականորեն փոխում է նաև այն սկզբունքները, որոնց համար մինչ իշխանության համը զգալը պայքարել են ակտիվիստի կարգավիճակում գտնվող, իսկ 2018-ից պետության համար պատասխանատվություն ստանձնած անձինք: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
The Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom index
Most Popular