Իկեր Կասիլյասը նշանակվել է «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ստանձնել է մադրիդյան ակումբային ֆոնդի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, հայտնում է թիմի կայքը: «Կասիլյասը «Ռեալի» լեգենդ է, նա ներկայացնում է մեր ակումբի արժեքները և մեր պատմության լավագույն դարպասապահն է: «Ռեալը» հպարտ է, որ իր լավագույն ավագներից մեկին տուն է վերադարձրել», - ասվում է հաղորդագրության մեջ: Իր կարիերայի մեծ մասն Կասիլյասն անցկացրել է Մադրիդի «Ռեալում»։ Արքայական ակումբը նրա օրոք 5 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունը, 2 անգամ՝ երկրի գավաթը, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգան: Ընդհանուր առմամբ՝ դարպասապահը 16 մրցաշրջանների ընթացքում թիմի կազմում անցկացրել է 725 հանդիպում: Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը նաև աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել:
2019-ի մայիսին Կասիլյասը, որպես «Պորտուի» խաղացող, սրտամկանի ինֆարկտ ստացավ, իսկ հուլիսին հայտարարեց, որ կմիանա պորտուգալական ակումբի ղեկավար կազմին: Փետրվարին նախկին դարպասապահը հայտարարեց, որ առաջադրվելու է Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ղեկավարի պաշտոնում, բայց դուրս եկավ ընտրություններից դեռևս հունիսին: