Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day 

Ես թողնում եմ ՄԻՊ-ի պաշտոնը, բայց ոչ երբեք մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը․ Բեգլարյան

NK

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնեմ, որ քիչ առաջ ԱՀ Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի մասին գրավոր դիմումս: Նշեմ, որ շարունակում եմ պաշտոնավարել, քանի դեռ մեկշաբաթյա ժամկետում չեմ ներկայացրել երկրորդ դիմումս և Ազգային ժողովի նախագահը հանդես չի եկել հայտարարությամբ:
 
Հրաժարականս պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով, որին համաձայնվել եմ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Թեև շատ դժվար որոշում էր, քանի որ քաջ գիտակցում եմ Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը հատկապես այս ժամանակաշրջանում, սակայն, կարծում եմ, նոր պաշտոնում կարող եմ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին՝ անմիջական կերպով մասնակցելով առկա ճգնաժամի հաղթահարման ջանքերին:
Իմ որոշման մանրամասն հիմքերը, գործունեությանս հակիրճ ամփոփումը և առկա իրավիճակի վերաբերյալ դիտարկումներս կներկայացնեմ ասուլիսով, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում, որը ուղիղ եթերով կհեռարձակվի
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով: Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն:
 
Այս պատասխանատու դիրքը թողնում եմ պարզ ճակատով ու մաքուր խղճով, քանի որ պաշտոնավարման երկու տարվա ընթացքում ներդրել եմ իմ աշխատանքային ու անձնական առավելագույն ներուժը մարդու իրավունքների պաշտպանության և պետության ամրացման գործում: Չկա որևէ դրվագ, որում ես դավաճանած կլինեմ իմ արժեքներին, սկզբունքներին ու առաքելությանը, սակայն նաև ընդունում եմ թույլտրված սխալներս ու բացթողումներս: Ես միշտ եղել եմ բաց ու անկեղծ քաղաքացիների հետ, ուղղախոս ու պահանջկոտ՝ պաշտոնյաների հետ և առաջնորդվել եմ ոչ միայն աջակցելու, այլ նաև չվնասելու սկզբունքներով: Ինձ ճանաչող անձինք լավ գիտեն, որ մարդկանց ծառայելն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իմ պարտականությունն է, այլև՝ իմ էությունը:
 
Մանրամասները՝ ասուլիսում, իսկ այժմ կուզեի երախտագիտությունս հայտնել յուրաքանչյուր անձի ու ինստիտուտի, ում հետ անցել եմ այս պատվաբեր ծառայության ճամփան, ով ամենափոքր չափով նպաստել է իմ պարտականությունների իրականացմանն ու իմ ներուժի իրացմանը: Այդ շարքում, բնականաբար, մեծագույն շնորհակալությունս ուղղում եմ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, մի չերևացող կուռ ու փոքրիկ թիմ, առանց որի սրտացավ աշխատանքի՝ պարզապես ոչինչ չէր ստացվի: Ես աներկբայորեն արձանագրում եմ, որ նրանց շնորհիվ Պաշտպանի հաստատությունը անցել է կայացման նշանակալի ճանապարհ: Ի լրումն խաղաղ օրերի աշխատանքների՝ չեմ կարող չառանձնացնել այն անձանց, ում հետ միասին անցանք ողջ պատերազմը, ում աշխատանքներն էին դառնում զեկույցներ ու հայտարարություններ, ովքեր քանիցս մազապուրծ փրկվեցին մահվանից իրենց բարոյական ու աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում. նախ, մեր փոքր թիմից Իգոր Հայրապետյանը ողջ պատերազմի ընթացքում կանգնած էր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում, իսկ դեպարտամենտի ղեկավար Արսեն Սարաջյանի, գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար) Գեղամ Ստեփանյանի, ներգրավված փորձագետ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին թիկունքում կատարում էինք մեր փաստահավաք գործունեությունը և միևնույն ժամանակ տարբեր տիպի աջակցություն ցուցաբերում խնդիրների բախվող անձանց, իսկ աղջիկներն աջակցում էին տեղահանվածներին և մի շարք այլ գործառույթներ կատարում Երևանում: Անշուշտ, շնորհակալ եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ու իր թիմին մեր աննախադեպ համագործակցության համար, որի շնորհիվ կարողացել ենք լրջագույն արդյունքներ արձանագրել: Շնորհակալ եմ նաև բոլոր անհատական ու ինստիտուցիոնալ աջակիցներին, ինձ վստահող քաղաքացիներին, ովքեր ինձ հետ միասին հավատացել են մեր նպատակներին ու ջանքերին:
Վերջում ասեմ, որ ես թողնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, բայց ոչ երբեք մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը. ես իմ էությունից ու արժեքներից երբեք չեմ հրաժարվելու: Այնպես որ ուր էլ լինեմ, ծառայելու եմ, ընդհանուր առմամբ, նույն նպատակներին և նույն սկզբունքներով՝ ավելի ու ավելի բազմապատկված եռանդով և ավելի հղկված հմտություններով, առավել ևս՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Fuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?
Most Popular