Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը վարակվել է Covid 19-ով․ նրանք նիստին չեն մասնակցում
ՏեսանյութերԵրևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստին «Իմ քայլը» խմբակցության մի քանի ավագանու անդամ բացակայում էր կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով:
Այս մասին նիստի սկսվելուց առաջ ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:
«Խմբակցությունում ունենք մեծ թվով COVI-19-ով հիվանդներ և կոնտակտավորներ: Ունենք նաև ավագանու անդամներ, ովքեր դեռ մանդատը չեն վերցրել և դեռևս հնարավորություն չունեն մասնակցել նիստին: Բացակա ավագանու անդամների շարքում կան նաև բժիշկներ, ովքեր անհետաձգելի վիրահատություններ ունեին, ինչպես նաև դասախոսներ, ովքեր քննություններ պետք է ընդունեն»,- նշեց Զաքարյանը: