«Անընդհատ նահանջ, նահանջ, մինչև հիմա էլ, առանց կրակոցի, թուրքը եկել, հասել ա Որոտան». Մանվել Փարամազյան
ОбществоՔաջարանի համայնքապետը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե: Քննչական կոմիտեի դիմաց նրան քաջալերելու էին եկել իր աջակիցները:
Լրագրողների հետ զրույցում Մանվել Փարամազյանը նշեց, որ իրեն ՔԿ հրավիրելը կապված է վարչապետի հրաժարականի իր պահանջի հետ. «Մենք մեր սկիզբունքներին մնում ենք հավատարիմ և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախ նրան մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ, տևեց 44 օր ու անընդհատ նահանջ, նահանջ, մինչև հիմա էլ առանց կրակոցի թուրքը եկել, հասել ա Որոտան: Էսօր խի պիտի ժողովուրդը ճանապարհները թողած՝ դաշտերով գնա, այլընտրանքային ճանապարհներ փնտրի: Մարդ խի պիտի իր երկրում անվտանգ չլինի, սա է մեր բողոքը»,- ասաց Քաջարանի քաղաքապետը:
Վերջինս համոզված է, որ երկրում տիրող իրավիճակը երկրին տանելու է թշվառության, իսկ ժողովրդին՝ պանդխտության, որին էլ հենց ձգտում է իշխանությունը. «Սյունեցին անկոտրուն ա, դուխովը գլխարների վրա գրելով չի, եկե՛ք, տեսե՛ք՝ իսկական դուխը սյունեցիներինն ա: Ես կարծում եմ՝ մենք հասնելու ենք նրան, որ մեր կյանքը դարձնենք էլ ավելի ապահով: Ազատե՛ք ձեր պաշտոնները, թո՛ղ կարող ուժեր գան, որոնք ի վիճակի են այս հարցերը լուծելու»,- նշեց Մանվել Փարամազյանը: