Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «Ցինիզմի մոդեռնիզացիա» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում.
«Նիկոլն առաջարկում է քննարկել ապագան։ Նույնն է, թե հանցագործը զոհի հարազատներին ասի «եկեք մոռանանք ձերոնց սպանությունը, և խոսենք երաժշտության մասին»։
Մի՞թե 1945 թ.-ին գերմանացիները պատրաստ էին Հիտլերի հետ քննարկել Գերմանիայի ապագան, եթե վերջինս արժանապատվություն չունենար, և ինքնասպան չլիներ։
Մի՞թե իտալացիները պատրաստ էին Մուսոլինիի հետ 1943 թ. քննարկել քննարկել Իտալիայի ապագան։
Մի՞թե 1973 թ.-ին հրեաները պատրաստ էին Գոլդա Մեիրի հետ քննարկել Իսրայելի ապագան (թեև Գոլդա Մեիրն, ըստ իս, բավական հաջողված ղեկավար է եղել մինչև 1973 թ. պատերազմը)։
Այսօր քննարկելու մեկ բան կա. Նիկոլի կործանած երկիրն ինչպե՞ս դուրս բերել փլատակների տակից, և ի՞նչ պատասխանատվության ենթարկել նրան Հայրենիքի մի մասի միտումնավոր կամ դավաճանական կորստի համար»։