ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Միրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան ՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունը Արգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել 

Պարոն Ալիև, Դուք հաղթեցիք պատերազմը, բայց հաղթող չդարձաք․ Արա Աբրահամյան

Բլոգոսֆերա

Պարոն Ալիև Դուք հաղթեցիք պատերազմը, բայց հաղթող չդարձաք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Անցել է գրեթե երկու ամիս, ինչ Դուք թուրքական բանակի և իսլամական գրոհայինների աջակցությամբ և բոլոր տեսակի զենքերի (ներառյալ միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային և ֆոսֆորային ռումբեր ՝ խաղաղ բնակչության դեմ) կիրառամբ, «լուծել եք» ղարաբաղյան հիմնախնդիրը: Բայց այս հարցի «լուծումը» տարածաշրջանին խաղաղություն չի բերել: Չգիտես ինչու, Դուք այս մասին չեք ասում ձեր ժողովրդին:

Այն վարքագիծը, որն ընտրել եք եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ցավոք մեծ վտանգ է պարունակում և դանդաղ ազդեցության ական է դնում տարածաշրջանային անվտանգության համակարգի տակ, ինչը գրեթե անհնար է դարձնում երկու ժողովուրդների համատեղ կյանքը:

Այսօր ցուցադրաբար «ճնշելով» և ոտնահարելով հայերի պատիվն ու արժանապատվությունը՝ Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի վաղ, թե ուշ մեր ժողովուրդները կրկին բախվեն ռազմի դաշտում:

Միաժամանակ ադրբեջանցիների հետ հայերի համակեցության առասպելական հեռանկարների մասին խոստումներին զուգահեռ, Աֆղանստանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Դուք դիմում եք աշխարհի մահմեդականներին ՝ փորձելով նրանց հայերի դեմ տրամադրել: Հայերի, որոնք անհիշելի ժամանակներից ապրել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ՝ իսլամական պետություններում, և բոլոր ժամանակներում իրենց տաղանդի, նվիրվածության և ստեղծագործական աշխատանքի շնորհիվ վայելել և վայելում են արժանի հարգանք: Այս մասին ձեզ կասեն Իրանի և Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սուդանի, Քուվեյթի, Եգիպտոսի, Իրաքի և շատ այլ երկրների և առաջնորդները և շարքային քաղաքացիները, որոնց փորձում եք պարտադրել ձեր հայատյաց քաղաքականությունը՝ արհեստականորեն բորբոքելով կրոնական կրքեր:

Բազմաթիվ երկրներում հայերի ժառանգությունն այնքան նշանակալի է, ինչպես, օրինակ, Թուրքիայում, որ հայերի ստեղծած ճարտարապետական և մշակութային գլուխգործոցները  մինչ օրս  այդ երկրի այցեքարտն են: Իրենց աշխատանքով Բաքուն փառավորել են հայ արդյունաբերողներ, բժիշկներ և ճարտարագետներ, գիտնականներ և շինարարներ:

Բայց դժվար թե հարյուր տարի առաջ Բաքվի նավթահանքերը ստեղծած Գյուլպենկյանը կամ Մանթաշովը կարող էին ենթադրել, որ Դուք, պարոն Ալիև, այս մեծ հովանավորներին հակառակ, նավթի արդյունահանումից ստացված գումարը կօգտագործեիք ոչ թե բարի գործերի, այլ նրանց սերունդների ոչնչացման համար։ Հայ քաջարի մարշալների և Հայրենական մեծ պատերազմի շարքային զինծառայողների սերունդների, որոնց անուններն ու ազգանունները «մոռանում եք» նշել ամեն անգամ, երբ հպարտորեն նշում եք Ադրբեջանի ԽՍՀ-ից  Խորհրդային Միության հերոսների թիվը:

Պարոն Ալիև, Ձեզ հաղթող համարելով՝ ձեզ հաղթողի պես պահեք:

Սեղմեք «ստոպ» կոճակը: Դադարեցրեք քաղաքական վանդալիզմը և Ձեր ենթակաների բարբարոսությունը, որոնք  ծաղրում են հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին, սոցիալական ցանցերում տեղադրում են պատանդ վերցված ռազմագերիների և խաղաղ բնակիչների, ներառյալ տարեց անօգնական մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մանրամասները:

Քաղաքակիրթ մարդկության մաս դառնալու ցանկության մասին Ձեր խոսքերը գեղեցիկ են թվում, բայց Ձեր գործերը, ցավոք, արտահայտիչ կերպով վկայում են հակառակի մասին. պատմությունը վերաշարադրելու և այն հողերում հայերից ազատվելու մասին, որտեղ դարերով ապրել և արարել են մեր նախնիները, ինչպես դա արել եք Նախիջևանում, որտեղ այսօր ոչ միայն հայ բնակչություն, այլ նաև հայկական եկեղեցիներ, հուշարձաններ ու գերեզմաններ չեն մնացել:

Այսօր ընտրություն կատարելով  հօգուտ Ադրբեջանի վրա թուրքական վասալիտետ հաստատելու և Ձեր երկիրը տարածաշրջանում նոր ահաբեկչական հենակետ դարձնելու՝ Դուք այլ մատրիցա եք պարտադրել Ձեր քաղաքացիներին, և այժմ նրանք ստիպված կլինեն ապրել այլ իրականության մեջ:

Եվ Ձեր կողմից ստեղծված այս վտանգավոր իրողությունը, ցավոք, ադրբեջանցի ժողովրդին հնարավորություն չի թողնում խուսափելու նոր պատերազմից:

Պատերազմ, որը տեղի է ունենալու վաղ թե ուշ, և այդ ժամանակ դուք այլևս չեք հիշվի որպես հաղթող: Ի վերջո, պետք է կարողանալ ոչ միայն պարտվել, այլև հաղթել: Իսկ դուք, հաղթելով պատերազմում,  այդպես էլ հաղթող չդարձաք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Ամենադիտված