Finance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections 

Արտահերթ ընտրությունները գլխացավանք ու մարտահրավեր են հենց Փաշինյանի համար. քննարկում

Society
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուրջ մարտահրավեր են ու գլխացավանք հենց Նիկոլ Փաշինյանի համար, քանզի արդեն կա լեգիտիմ ընտրություններ անցկացնելու և վարչական ռեսուրսը գործի դնելու խնդիր: Նման կարծիք հայտնեցին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հրավիրած՝ «Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը. առանձնահատկությունները և հնարավոր ելքերը» քննարկմանը մասնակից քաղաքագետներն ու վերլուծաբանները:
 
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր անիշխանություն է տիրում, քանի որ գործող իշխանությունը կորցրել է, իսկ ընդդիմությունը դեռ չունի իշխանություն, այնպես որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն տիրապետում իրավիճակին: Բայց ընդդիմությունը շանս ունի օր օրի ամրապնդելու իր դիրքերը, որովհետև Փաշինյանի թիմը չի կարող պահել դրանք:
 
«Շատ հաճախ այսօրվա իրավիճակը համեմատում են 2018 թվականի հետ, կամ նույնիսկ 1988-ի շարժման հետ, բայց այս անգամ մենք աննախադեպ երևույթի հետ գործ ունենք, որը Փաշինյանը անվանում է էլիտար բունտ: Կա համատարած կոնսենսուս այն գաղափարի շուրջ, որ Հայաստանում պարտադիր է արտահերթ ընտրությունների անցկացումը, դրան համաձայն է նաև Փաշինյանի թիմը, բայց խնդիրը նրանում է, թե ո՞վ է կազմակերպելու այդ ընտրությունները: Ի վերջո բոլորը հասկանում են, որ 2018 թվականի նման ընտրություններ անցկացնել չի ստացվի, այն ժամանակ լեգիտիմության խնդիր չկար: Եվ կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալիս, որպեսզի կարողանա վերահսկել այդ գործընթացը: Այսինքն՝ օգտագործել վարչական ռեսուրսը, ինչը ևս խնդրահարույց է, հաշվի առնելով այն, որ շատ համայնքներ և նույնիսկ մի ամբողջ մարզ՝ Սյունիքը, պահանջում են իր հրաժարականը»,- ասաց Հակոբյանը:
 
Նրա խոսքով, Փաշինյանն այսօր երկու խնդիր է լուծում՝ իր և մերձավոր շրջապատի անվտանգության և քաղաքական անվտանգության հեռանկարի: Բայց, նկատեց նա, այս անգամ հարցերը չեն լուծվում փողոցում, դրանք լուծվում են ինստիտուցիոնալ կառույցներում: Եվ ամեն ինչ, վստահ է քաղտեխնոլոգը, լուծվելու է բանակցությունների միջոցով՝ սկզբից բանակցելու են այսպես կոչված էլիտաները, որոնք այսօր ունեն փողոցի ռեսուրսը, նրանք իրար մեջ պայմանավորվելու են ու գալու է ժամանակ, երբ ինչ-որ մեկը էլիտաների անունից կխոսի Փաշինյանի հետ իշխանության փոխանցման մասին:
 
«Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը ուղղակի ինքնախաբեւությամբ է զբաղված, հատկապես, երբ խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին: Կարծում եմ նա վստահ չէ, որ հաղթելու շանս ունի և դրա համար էլ հիմա փնտրում է այսպես կոչված տրանսֆերային տարբերակ՝ փորձելով լուծել թե՛ իր, թե՛ իր թիմի անվտանգության խնդիրը: Ներկայումս հենց այդ գործընթացն է ընթանում և արդյունքները կլինեն տեսանելի մոտ ապագայում»,- հավելեց Վիգեն Հակոբյանը:
 
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ նշում է, որ Հայաստանում ձևավորվել է բավականին ծանր թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակ, որը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի: Իշխանությունն այսօր չունի այն հսկայական աջակցությունը, որն ուներ 2,5 տարի առաջ և այս պարագայում խոսել երկրում կայունության մասին այնքան էլ իրատեսական չէ: Միակ ելքն այս վիճակից դուրս գալու համար արտահերթ ընտրություններն են, բայց արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է դրանք անցկացնել այնպես, ինչպես ցանկանում է:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ իրավիճակը երկրում դուրս չգա վերահսկողությունից, և դա վերաբերում է բոլոր կողմերին: Փաշինյանը հրաժարական տալու է, դա ընդամենը ժամանակի հարց է: Բայց քննարկումն այսօր գնում է սցենարների շուրջ՝ նա կփոխանցի իշխանությունը ժամանակավոր կառավարությանը, թե՞ որոշակի երաշխիքներ ստանալու դեպքում միայն՝ իր ու իր ուժի համար»,- ասաց նա:
 
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա Փաշինյանին, ասաց Բալասանյանը, այստեղ խնդիր է սպասվում, քանի որ վարչական ռեսուրսը ամբողջովին իր ձեռքերում չէ ու իրեն չի աջակցում.
 
«Այսինքն, մի բան է ձգտել կազմակերպել ընտրությունները, այլ բան է՝ արդյոք կարող ես հաջողության հասնել, հաշվի առնելով, որ, ըստ էության, վարչական ռեսուրս ասվածն էլ ամբողջությամբ քեզ չի աջակցում: Եվ վերջին իրադարձությունները հենց դա ցույց տվեցին»,- հավելեց նա:
Վերլուծաբան Հայկ Խալաթյանն էլ կիսում է գործընկերների տեսակետը՝ արտահերթ ընտրությունների անցկացումը լրջագույն մարտահրավեր է գործող իշխանության համար, քանի որ այսօր 90-ականները չեն, Տիգրան Մուկուչյանին դժվար թե հաջողվի նման «նկարչություն» անել՝ բոլորի մոտ կան սմարթֆոններ, ընդդիմությունն ունենալու է իր մարդկանց հանձնաժողովներում, իսկ վարչական ռեսուրսը լիովին իրենց չի աջակցում:
«Պետական համակարգը այսօր չի ենթարկվում Փաշինյանին, անգամ ոստիկանությունը, ինչը տեսանելի դարձավ սյունիքյան դեպքերի ժամանակ: Փաշինյանը գնալով մնում է ավելի ու ավելի միայնակ: Անգամ այսպես կոչված սորոսական թևն է քննադատում, տեղ-տեղ պահանջում Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների պահանջ առաջ քաշում՝ այդպիսով փորձելով ապահովել պլացդարմ ապագայի համար, որպեսզի հաջորդ իշխանության ժամանակ էլ նրանք տեղ ունենան ասելու, թե դեմ են եղել այս ամենին»,- ասաց վերլուծաբանը:
 
Քաղաքական գործընթացների ֆոնին, ասաց նա, հարկ է չմոռանալ, որ մենք այսօր ոչ միայն քաղաքական խորը ճգնաժամի մեջ ենք, այլև սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամում, իսկ եթե այդ իրավիճակը բերի սոցիալական բունտի, ապա պետությունը ուղղակի անդունդի մեջ կհայտնվի:
«Եթե խելացի ու ադեկվատ մարդ լիներ իշխանության ղեկին, ապա նա վաղուց արդեն հրաժարական էր տվել, բայց այս մարդը չի ուզում գնալ այդ քայլին և չի էլ պատրաստվում: Այս պայմաններում երկիրը երկար չի կարող գոյատևել, իսկ եթե նրան հաջողվի մնալ, ապա դա երկրի ագոնիան կլինի: Նոր հասարակական պահանջ է հարկավոր, որպեսզի գտնվեն միջոցներ, ռեսուրսներ այդ խնդիրները լուծելու համար: Մեզ սպասվում են ծանր ժամանակներ, բայց եթե նա գնա, ապա պետք է հույս ունենանք, որ գոնե երկու-երեք տարի հետո իրավիճակը կհաջողվի բարելավել ու երկիրը դուրս բերել այդ անդունդից»,- շեշտեց նա:
 
Ամփոփելով քննարկումը ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ ամեն գնով անհրաժեշտ է Հայաստանում կանխել ներքաղաքական իրավիճակի էլ ավելի անկայունացումը: Հատկապես հաշվի առնելով, որ դա ձեռնտու է արտաքին որոշ ուժերի ու մեր թշնամիներին. «Ներքաղաքական այս ճգնաժամի միակ լուծումը սահմանադրական ճանապարհով է և սա պետք է հասկանա թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Արտահերթ ընտրությունները անխուսափելի են, բայց հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, առաջնահերթ է երկրում պահպանել կայունությունը, իսկ անկայությունը բխելու է մեր թշնամիների շահերից»,- շեշտեց նա:
 
Նա նկատեց, որ քաղաքական բավականին լուրջ փոփոխություններն այլևս անխուսափելի են և մոտ հեռանկարում են, բայց դա պետք է տեղի ունենա էվոլյուցիոն, այլ ոչ թե հեփախոխական ճանապարհով. «Հայաստանին այլևս պետք չէ փողոցից եկած իշխանություն»,- հավելեց նա:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
At least 9 killed in India road accidentFinance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia35 border posts installed on Armenia-Azerbaijan borderUkraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in Karabakh
Most Popular