Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Ժողովուրդ, սրանք խաբել են ձեզ, սրանք մոլորեցրել են ձեզ ու նույնը անում են նաև հիմա․ էկոնոմիկայի նախկին նախարար

Բլոգոսֆերա

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ Հայաստանում իրականացվում է ծրագիր, բայց՝

– Դա ժողովրդի/ընտրողների հետ համաձայնեցված ծրագիր չէ։

– Այն, ինչ անում է իշխող թիմն իր ղեկավարով, բացարձակապես չի բխում ժողովրդին և իր ընտրողին տված իր խոստումներից։

– Իշխող թիմն ու իր ղեկավարը քվե է ստացել իր ընտրողին տված խոստումներն անելու համար, սակայն իրականացնում է այլ ծրագիր։

– Խոստացածի փոխարեն փաստացի իրականացվող ծրագրի ամբողջ բնույթն ու պատկերը մեզ հայտնի չէ։

– Մինչ այս պահը իրականացվածի հիման վրա կարող ենք ասել, որ այն չի բխում պետության և հետևաբար՝ ժողովրդի շահերից։

– Մինչ այս պահը իրականացվող ծրագիրը վստահաբար Հայաստանի զարգացման, Հայաստանում ապրող քաղաքացու կյանքը ավելի լավը դարձնելու ծրագիր չի։

Ժողովուրդ, սրանք խաբել են ձեզ, սրանք մոլորեցրել են ձեզ ու նույնը անում են նաև հիմա։

Իրականացվող ծրագրի արդեն իսկ իրականացված մասի համաձայն վերջին երկուսուկես տարում՝

* մասսայաբար բարձր պաշտոնների նշանակվեցին մարդիկ որոնք փորձ ու մասնագիտական ունակություն չունեն, արդեն բազմաթիվ են հրապարակումները շատերի կողմից արտասահմանյան ծագման տարօրինակ ֆինանսավորում ստանալու մասին,

* պետական կառավարման համակարգը հետևողականորեն թուլացվեց,

* հասարակությունը պառակտվեց, անընդհատ ժողովրդի մի մասը հրահրվում է մյուս մասի դեմ,

* երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը հասցված է ծայրահեղ աղետալի վիճակի, սոց-ցանցերում մարդիկ կեղծ ու իրական օգտահաշիվներով մասսայական հայհոյում են միմյանց, որը հատկապես ջանադրաբար հրահրվում է իշխողների կողմից,

* արտաքին քաղաքականության և հատկապես Արցախի հարցում իրականացվել է այնպիսի քաղաքականություն, որը բանակցային գործնթացը մտցրեց փակուղի և հրահրեց պատերազմ։ Պատերազմը շուտ չկանգնեցվեց, կառավարվեց այնպես, որ այն բերի ցավալի պարտության և խայտառակ փաստաթղթի ստորագրման,

* բազմաթիվ են հրապարակումներն այս իշխանության ֆինանսական չարաշահումների, բյուջետային միջոցների վատնման (եթե կուզեք նաև՝ թալանի) մասին,

* իրական բարեփոխումներ չեն արվել, տնտեսության մեջ որևէ լուրջ բան չի փոխվել. 2019 թվականի դրական ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին նախկին աճի բնական իներցիայով և ավտոմեքենաների ներկրմամբ, որն այս կառավարության հետ կապ չունի։ 2020 թվականը կամփոփվի խիստ բացասական տնտեսական չուցանիշներով, սրված սոցիալական խնդիրներով, մենք տարին փակում ենք հաջորդ տարվա համար վատ տնտեսական սպասումներով։

* ցանկը կարելի է շատ երկար շարունակել…

Օրեր առաջ առանձին գրառմամբ բառացիորեն ներկայացրել էի, թե իրենց իսկ ծրագրով ինչ է խոստացել այս թիմը Արցախի հարցում (այսինքն որն է իրենց ծրագիրը), սակայն ինչ է արել դրա փոխարեն։ Կարո՞ղ է իշխող թիմն ասել թե ինչու է Արցախի հարցում արել տրված խոստումների հետ ընդհանրապես կապ չունեցող քայլեր։ Ով է իրավունք տվել նրանց իրականացնելու նման քայլեր։

ԸՆՏՐՈՂԸ ՉԻ ԱՍԵԼ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ՝ ԱՐԻ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱՌՆԻ ԻՐԱՐ, ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԻ ՈՒ ՏԱՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ՀՈՂԵՐԸ ՀԱՆՁՆԻ, ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾԻ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՈՍԻ։

ԵԹԵ ԻՐԵՆՔ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՅՍ ԱՄԵՆԸ, ՈՒՐԵՄՆ ԴԱՎԱՃԱՆ ԵՆ, ԵԹԵ ԻՐԵՆՔ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԱՅԼ ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՐԱ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ, ՈՒՐԵՄՆ ՁԱԽՈՂԱԿ ԵՆ։ ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ՊԵՏՔ Է ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ՝ ՕՐ ԱՌԱՋ ԶՐԿՎԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։

ՈՐԵՎԷ ԵՐԿՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ, ՈՐ ՎԵՐՋԻՆՍ ԻՆՉ ՈՒԶԻ ԱՅՆ ԷԼ ԱՆԻ։ Եթե և երբ այդ իշխանությունը շեղվում է իր խոստումներից (ծրագրից) և իրականացնում է այլ ծրագիր, ապա նշանակում է, որ նա ըստ էության այլևս լեգիտիմ իշխանություն կոչվելու իրավունք չունի։

Հ.Գ. Ընդհանրապես, եթե անում են այն ինչ ուզում են, կարո՞ղ են նախապես ասել թե հիմա էլ ի՞նչ են պատրաստվում անելու։ Կարո՞ղ է մի գիշեր էլ հայտնեն, որ ասենք օրինակ, առանց որևէ մեկի հետ քննարկելու Թուրքիայի հետ սահմանները բացելու ինչ որ թուղթ են արդեն ստորագրել, այն էլ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի որակի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված