Սոցփաթեթի շահառուի հաշվում առկա դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվելու
Հասարակություն
Հաշվի առնելով վերջերս տարածված լուրերն այն մասին, թե սոցփաթեթի շահառուներն այսուհետ չեն կարողանալու օգտվել իրենց հաշիվներին կուտակված գումարներից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ սոցփաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն՝ այն պահպանվում և կուտակվում է սոցփաթեթի հաշվին։
Ըստ այդմ՝ սոցփաթեթի շահառուի հաշվում առկա դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվելու․ դրանք շարունակելու են կուտակվել շահառուի սոցփաթեթի հաշվին, որը նա կարող է օգտագործել ցանկացած ժամանակ։