Արցախի նախադպրոցական տարիքի երեխաները Ամանորին կստանան 20 հազարական դրամ
ՏեսանյութերԿառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը:
Ներկայացվող նախագծի նպատակը Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին աջակցության տրամադրումն է Ամանորի կապակցությամբ։
Այս միջոցառման շահառու է համարվում Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով՝ 20 000 դրամ յուրաքանչյուր երեխային, ըստ Հայփոստին ու Արցախփոստին տրամադրված՝ երեխաների անվանացանկերի։ Աջակցությունը տրամադրվելու է մինչեւ Ամանոր, հաջորդ շաբաթվա ընթացքում:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հասկանալի պատճառներով այս տարի ամանորյա միջոցատռումներ չեն լինի, բայց պետք է առավելագույնը անել, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից: Ամանորյա միջոցառումներ կլինեն մեր թատրոններում, դա շատ կարեւոր է»: