Ինչու էին Փաշինյանի այցի օրը ոստիկանական ուժեր տարվել Սյունիքի մարզ. պարզաբանում է փոխոստիկանապետը
ՀասարակությունՍյունիքի մարզում տեղի էր ունեցել ճանապարհի փակում, դրա համար էլ ոստիկանական ուժեր էին տարվել այնտեղ. երբ Երեւանում են ճանապարհներ փակում, նորից ոստիկանական ուժեր են տարվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու էին ոստիկանական ուժեր տարվել Սյունիքի մարզ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ժամաներ:
Հարցին, թե արդյոք մարզի ոստիկանկան ուժերը բավարար չէին, նա արձագանքեց, որ մարզի ոստիկանական ուժերը տվյալ պահին ներգրավված են եղել տարբեր այլ գործառույթների իրականացմանը. «2018-ին էլ նույն ոստիկանները նույն ճանապարհները բացում էին: Մենք մեր գործողությունները թե 2018-ին, թե հիմա հստակ կատարում ենք»: