Հայաստանը Ռուսաստանին ամենաշատը սիրող երկրների եռյակում է
Досуг«Россотрудничество»-ն ամփոփել է «Ո՞ր երկրներն են ամենից շատ սիրում Ռուսաստանին» հարցման արդյունքները, ըստ որի՝ Հայաստանը լավագույն եռյակում է: «Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մասնակցեցին մրցույթին: Մրցույթում առաջին տեղը գրավեց Տաջիկստանը, որին հաջորդեց Սերբիան, իսկ Հայաստանը փակեց Ռուսաստանին երեք ամենաշատ սիրող երկրների ցանկը», - հայտնում է ՏԱՍՍ գործակալության աղբյուրը: Ռուսաստանի հանդեպ առավել ջերմ «զգացմունքեր տածող» մյուս երկրներն են Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Սիրիան, Ուկրաինան, Բուլղարիան և Չինաստանը: