2021 թվականին կստեղծվի Sputnik V պատվաստանյութի փոշի տարբերակը
Գիտություն և ՄշակույթԿորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի փոշի տարբերակը շուկայում կհայտնվի 2021 թվականին: «Մենք ավարտում ենք կայուն հեղուկ ձևի գրանցումը։ Նոր տարբերակը, որը կհայտնվի հաջորդ տարի, լյոֆիլիսատ է, այսինքն՝ փոշի, որի տեղափոխումն ու պահպանությունը ավելի հեշտ կլինի» - ասել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: