Արցախում կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը կշարունակվի 2021 թվականին
ՀասարակությունՀայաստանի համաֆինանսավորմամբ Արցախի կառավարությունը փոխհատուցում է կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա եւ գազ) վճարման ծախսերը 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների համար: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով` այս ծրագիրը կշարունակվի ողջ 2021 թվականի ընթացքում: «Բացի այդ, Արցախի բնակիչներին կենսաթոշակների եւ նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում` 940 միլիոն դրամի չափով: Արցախի կառավարությունն արդեն վճարումներ է իրականացնում այդ ծրագրերի շրջանակներում»,- ասաց նա: