Netflix-ը ամերիկյան գրադարանից հեռացրել է Ջոնի Դեփի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը
ԺամանցNetflix-ի ամերիկյան գրադարանում այլևս ֆիլմեր չկան Ջոնի Դեփի մասնակցությամբ, հայտնում է The Geekbuzz-ը: Հոսքային ծառայությունը դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել այդ մասին: Գուցե դա պարզապես զուգադիպություն է և բովանդակության թարմացում, կամ գուցե ուշացած արձագանք է այն բանի, որ Ջոնի Դեփը տանուլ է տվել զրպարտության հոդվածով դատավարությունը իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ, ով պնդում էր, որ նա ծեծել է իրեն: Դատարանի որոշման հրապարակման հաջորդ օրը Ջոնի Դեփին Warner Bros.֊ը առաջարկեց թողնել «Ֆանտաստիկ գազաններ 3» ֆիլմի երրորդ մասի նկարահանումները: Հարի Փոթերի մասին պատմության մեջ Դեփին, ով խաղում էր մութ կախարդ Գրինդելվալդի դերը, կփոխարինի Մադս Միկելսենը: