Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Արայիկ Հարությունյանը Ջանֆիդա համայնքում ներկա է գտնվել զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը

Society

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանի, բարձրաստիճան պաշտոնյաների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների, մեծաթիվ բնակիչների ու հյուրերի հետ Ջանֆիդա համայնքում ներկա է գտնվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը:

Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից:

Մերօրյա հերոսներին նվիրված «Բեկանեմ շանթեր, գոչեմ ապրողաց» խորագրով միջոցառումն ազդարարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից հնչեցված տերունական աղոթքով և օրհնության խոսքով, որին հաջորդել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը: Նա, ցավակցելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին, նշել է. «Սա առաջին միջոցառումն է, որ ես մասնակցում եմ պատերազմից հետո: Այն խորհրդանշական է, քանի որ ցանկանում էի անձամբ ներկա գտնվել, վշտակցել լեգենդար Ռուստամ Գասպարյանի և մյուս նահատակների հարազատներին: Բացառիկ երևույթ է, երբ հայրը գնում է պատերազմ՝ իր հետ տանելով որդուն՝ պատրաստ լինելով զավակի զոհվելուն: Խոնարհվում եմ Ջանֆիդա գյուղի բնակիչների առջև, որ այսպիսի հերոս զավակներ են ծնել, դաստիարակել, ովքեր օրինակ են լինելու սերունդների համար: Մենք չպետք է հուսահատվենք, չպետք է հիասթափվենք, քանի որ ունենք Ռուստամի նման քաջեր, քանի որ մեծանում են փոքրիկ ռուստամներ: Խոնարհվում եմ բոլորիդ առջև»:

Նախագահ Արայիկ Հարությունյանը ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան: Իսկ ԱՀ ՊԲ N զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար հետմահու պարգևատրեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Այնուհետև ներկաներին իր վշտակցությունն է հայտնել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` մասնավորապես նշելով. «Մեծապատիվ Գասպարյանների ընտանիք, մեր եղբայրների սգակիր ընտանիքների անդամներ, մեծարգո նախագահ, գերաշնորհ հայր, համայնքների հարգելի ղեկավարներ, պատգամավորներ, Ջանֆիդայի բնակիչներ, խորը վշտով, մեծ ցավով եկել ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նահատակ հերոսներին, մեր եղբայրներին, քանզի նրանք, մեծ ազգի Մեծ Զավակներ էին, քաջերի գյուղի Քաջերն էին, մեր անցյալն էին, ներկան ու ապագան: Տալով հայրենիքին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նրանք թողեցին մեծ ընտանիք, ընկերներ, հարազատներ, ովքեր պարտավորվում են շարունակել նրանց կիսատ թողած գործը՝ Հայրենիքին անմնացորդ ծառայելը:
Ռուստամ Գասպարյանը եզակի մարդ էր, ով մարզում տեղի ունեցող ցանկացած իրողության վերաբերվում էր ինչպես անձնականի և պատրաստ էր առաջինը օգնության հասնել: Այդպես էր նաև հայրենի սահմանը պաշտպանելու գործում:
Ցավի, ափսոսանքի և հպարտության զգացումով իմ զորակցությունն եմ հայտնում հայրենապաշտ ու հավերժի ճամփորդ հերոսների հարազատներին և հավերժ փառք մաղթում նրանց»:
Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն էլ ընթերցել է ավագանու որոշումը, որով Ռուստամ Գասպարյանին շնորհվել է Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում:

Մերօրյա հերոսներին նվիրված միջոցառումն ամփոփվել է Ջանֆիդա համայնքի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ ասմունքով, հերոսների մասին օրինակելի պատմություններ պատմելով, որից հետո ներկաները այցելել են Ջանֆիդա համայնքի պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել, խնկարկել հերոսների շիրիմներին:
Հավելենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Սարդարապատ համայնք՝ Արցախյան պատերազմում զոհված, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի ընտանիքին: Ցավոք, հերոս Դավիթի կյանքն ընդհատվել է պատերազմում, և այսօր, ԱՀ նախագահն անձամբ շքանշանը հանձնել է Դավիթի ծնողներին: Նրանք՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսի հիշատակին, ծաղիկներ են խոնարհել շիրիմին ու խնկարկել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular