Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am 

Որ երկրներ մուտքի թույլտվություն ունեն ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի պայմաններում

Հասարակություն

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները ողջ աշխարհում շարունակվում են։ Պարբերաբար կրկնվող լոքդաուններին զուգահեռ՝ որոշ երկրներ փոխում են տվյալ երկիր մուտքերի և ելքերի քաղաքականությունը։ Դրանց է անդրադարձել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Հայաստանի Հանրապետությունը վերացրել է դեպի Հայաստան մուտքի արգելքները, սակայն պարտադիր է, որ կա՛մ մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ, կա՛մ այն հանձնել օդանավակայանում։

Իսկ ՀՀ քաղաքացիների մուտքը բազմաթիվ երկրներ շարունակում է արգելված մնալ կամ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ կախված տվյալ երկրի վարած քաղաքականությունից։ 

Ստորև ներկայացվում է, թե որ երկրներ մուտքի իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները և որ դեպքերում։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը վերացված է՝ բացառությամբ մի քանի երկրների քաղաքացիների և այն անձանց, որոնք ԱՄՆ մուտք գործելուց առաջ գտնվել են այդ երկրներում։ Այսպես, ՀՀ քաղաքացիները առանց արգելքի կարող են մուտք գործել ԱՄՆ, եթե վերջին երկու շաբաթների ընթացքում չեն այցելել Իրան, Շենգեն գոտի, Չինաստան, Մեծ Բրիտանիա և մի քանի այլ երկրներ։ 

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կանադա սահմանափակված է՝ բացառությամբ մի շարք դեպքերի․ մուտք գործել կարող են ՀՀ այն քաղաքացիները, որոնք Կանադայի քաղաքացիություն ունեցող անձի ընտանիքի անդամ են, ունեն Կանադայում ապրելու կամ աշխատելու իրավունք։ Որոշ դեպքերում մուտքը թույլատրվում է նաև միջազգային ուսանողներին։

Մուտքի սահմանափակումներ չկան դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հայ-իրանական ցամաքային սահմանը, սակայն, բաց է միայն բեռնափոխադրումների համար։

Եվրոպական Միությունն ունի որոշակի միասնական հայեցակարգ՝ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ։ ԵՄ Անդամ երկրները, սակայն, իրենք են կարգավորում երրորդ երկրների մուտքը։ Օրինակ, Հայաստանը բարձր ռիսկայնության գոտում է՝ ըստ Գերմանիայի կարգավորումների, ըստ այդմ՝ երկիր մուտք գործելու դեպքում պարտադիր է 10-օրյա ինքնամեկուսացումը։ 

Ֆրանսիա ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել միայն առանձին դեպքերում։ Ավստրիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պարտավոր են հանձնել կորոնավիրուսի թեստ և անցնել 10-օրյա մեկուսացման շրջան։ 

Սահմանափակումներն Իտալիայում ավելի խիստ են․ երրորդ երկրների քաղաքացիները (այդ թվում՝ ԵՄ անդամ) Իտալիա մուտք գործել կարող են միայն հատուկ դեպքերում։ Իսպանիա մուտք գործելու համար անհրաժեշտ է հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։

Առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել մի շարք երկրներ՝ Պորտուգալիա, Լեհաստան, Շվեդիա, Նիդեռլանդներ, Խորվաթիա և այլն։ 

Միայն բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Չեխիա։ Ռումինիա մուտք գործելու համար պարտադիր է մինչև երկու շաբաթ ինքնամեկուսացումը։

Դանիա մուտք գործել երրորդ երկրների քաղաքացիները կարող են կոնկրետ դեպքերում, պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։ Տեղաշարժի 14-օրյա սահմանափակման պայմանով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների (ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքացիների) մուտքը դեպի Իռլանդիա։ Հայաստանի քաղաքացիների համար նոյեմբերի 23-ից վերացվել է Շվեյցարիա մուտք գործելու դեպքում անհրաժեշտ տասնօրյա կարանտինը, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Շվեյցարիա առանց լրացուցիչ սահմանափակումների։

Հունաստան մուտք գործելու համար ԵՄ և Շենգեն գոտու անդամ չհամարվող երկրների քաղաքացիները (այդ թվում՝ ՀՀ) պարտավոր են ներկայացնել երկիր մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ ստացված կորոնավիրուսի PCR թեստի բացասական պատասխանը հաստատող փաստաթուղթ։ Կիպրոս մուտք գործելու համար ևս ՀՀ քաղաքացիները և թռիչքից առաջ երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում գտնված անձիք պարտավոր են հանձնել ՊՇՌ թեստ, ինչպես նաև երկու շաբաթ ինքնամեկուսանալ երկրի տարածքում։

Էստոնիա մուտք գործել կարելի է աշխատանքի և կրթության նպատակներով` 10-օրյա պարտադիր մեկուսացման պահանջով։ ՀՀ քաղաքացիները կարող են Լատվիա մուտք գործել առանց սահմանափակումների։ Լիտվա մուտք գործել ՀՀ քաղաքացիները կարող են միայն առանձին դեպքերում՝ աշխատանքի, կրթության և այլն։

Միացյալ Թագավորություն մուտք գործելու համար Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ևս արգելք չկա։ Երկիրը, սակայն, պարբերաբար թարմացնում է այն երկրների ցանկը, որտեղից Մեծ Բրիտանիա մուտք գործելու դեպքում 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ կա։ Վերջին թարմացմամբ Հայաստանը այդ ցանկում ներառված չէ։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր և առավել վտանգավոր մուտացիայի պատճառով մի շարք երկրներ խստացնում են սահմանափակումները Միացյալ Թագավորության և այնտեղ այցելած քաղաքացիների նկատմամբ։ 

Չինաստանի դեպքում սահմանափակումները վերաբերում են մի քանի երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Ռուսաստան և այլն)։ Օտարերկրյա քաղաքացիները կարող են այցելել Չինաստան աշխատանքային վիզայի առկայության պարագայում, ինչպես նաև անձնական նպատակներով։

Իսրայելը ևս չունի առանձնահատուկ սահմանափակումներ երկիր մուտք գործելու համար՝ բացառությամբ Պաղեստինի քաղաքացիների։ Բաց են և՛ ցամաքային, և՛ օդային ուղիները։ 

Ուկրաինան ամեն շաբաթ թարմացնում է այն «Կանաչ» երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն առանց որևէ արգելքի կարող են մուտք գործել երկիր։ Դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանն այդ ցանկում չէ․ այսինքն՝ Ուկրաինա մուտքի դեպքում ՀՀ քաղաքացին կա՛մ պետք է հանձնի PCR թեստ, կա՛մ երկու շաբաթով ինքնամեկուսանա՝ երկիր մուտք գործելուց հետո։ Օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար մուտքը սահմանափակված չէ նաև Լիբանանի դեպքում։ Պարտադիր է, սակայն, բացասական PCR թեստի առկայությունը։

Հատուկ դեպքերում Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել նաև Արգենտինա։ Դրա համար պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։

Ռուսաստանի Դաշնությունը օդային սահմանները սեպտեմբերին բացել էր ԵԱՏՄ անդամ երկրների համար՝ բացառությամբ Հայաստանի։ Պատճառը երկրում կորոնավիրուսային համավարակի վիճակն էր։ Ներկայում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվում են միայն չարտերային թռիչքներ։

Վրաստանը սահմանները փակել էր դեռ տարեսկզբին։ Ամռան ամիսներին երկիրը բացեց սահմանները որոշ երկրների համար, սակայն վարակի երկրորդ ալիքի բռնկումից հետո սահմանները կրկին փակվեցին։ Այժմ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան արգելվում է՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Ցամաքային սահմանով դեպի Վրաստան սահմանը բաց է միայն բեռնափոխադրումների համար։

Նշենք, որ երկրները որոշակի պարբերականությամբ թարմացնում և փոփոխում են սահմանափակումների իրենց քաղաքականությունը, ինչի հետևանքով նաև Հայաստանի քաղաքացիների մուտքը դեպի տարբեր երկրներ կարող է կրկին թույլատրվել կամ արգելվել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևՈՒՂԻՂ․ ակցիա՝ ի աջակցություն Երևանում և Բաքվում գտնվող քաղբանտարկյալներիԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար
Ամենադիտված