Մբապպեն հրաժեշտ է տվել ՊՍԺ-ի մարզիչ Տուխելին
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել՝ խոսքն ուղղելով Թոմաս Տուխելին, որը, ըստ լրատվամիջոցների, հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ավելի վաղ ֆրանսիական որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին Տուխելին աշխատանքից հեռացնելու մասին, սակայն պաշտոնանկության մասին պաշտոնական հաստատում չեղավ: Տուխելի հետ միասին նրա մարզչական շտաբի անդամները պետք է հեռանան ակումբից։ Մասնագետներին հատուցվող ընդհանուր գումարը պետք է կազմի յոթ միլիոն եվրո:
"Ցավոք, սա ֆուտբոլի օրենքն է: Բայց ոչ ոք չի մոռանա ձեր այստեղ անցկացրած ժամանակը: Դուք հաջողված էջ եք գրել ակումբի պատմության մեջ: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, մարզիչ», - գրել է Մբապպեն: