ՊՍԺ-ն որպես տուգանք Տուխելին և նրա օգնականներին կվճարի 7 միլիոն եվրո
LeisureՖրանսիական Պարի Սեն Ժերմեն ֆուտբոլային ակումբը 7 միլիոն եվրո տուգանք կվճարի Թոմաս Տուխելի գլխավորած մարզչական շտաբին պայմանագրերը վաղաժամկետ խզելու համար, հաղորդում է Le Parisien-ը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «ՊՍԺ» -ն որոշում է կայացրել հեռացնել Տուխելին, սակայն այդ մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել:
Ինչպես նշում է թերթը, 47-ամյա գերմանացի մասնագետի հետ միասին ակումբները կարող են լքել մարզիչները՝ Վոլտ Լևը, Առնո Միշելը և Ռայներ Շրեյը: Մարզիչների ընդհանուր փոխհատուցումը կկազմի մոտավորապես 7 միլիոն եվրո: Տուխելի պայմանագիրը ՊՍԺ֊ի հետ ուժի մեջ է մինչև 2021-ի ամառը: Ենթադրվում է, որ փարիզյան թիմի նոր գլխավոր մարզիչը կլինի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն:
Տուխելը գլխավորում է ՊՍԺ-ն 2018 թվականից: Գերմանացի մասնագետի գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, նվաճեց Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նախկինում Տուխելը մարզում էր գերմանական «Մայնցը» և Դորտմունդի «Բորուսիան»: