Վրաստանի խորհրդարանը բանաձև է ընդունել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ
ՎրաստանՎրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագիծը: «Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի առաջնահերթությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունն է: Տրանսատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման ամենակարևոր պայմանն է», - ասված է բանաձևի տեքստում: Վրաստանի անվիճելի արտաքին քաղաքական գերակայությունը նաև ԵՄ-ին լիարժեք անդամակցությունն է: Բացի այդ, բանաձևում նշվում է, որ հանրապետությունը կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Հոկտեմբերին իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ հանրապետությունը կդիմի ԵՄ լիիրավ անդամակցության համար 2024 թվականին: Սա դարձավ իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը: