ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և Իսրայելին Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն Մելիքյան Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Իրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններին Փաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն 

Արցախցի ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հասարակություն

Արցախցի ճանաչված մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչները հայտարարություն են տարածել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Մտավորականների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․

Երկու եւ կես տարի առաջ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, սուտը, կեղծիքը, դեմագոգիան դարձնելով գործելաոճ, Նիկոլ Փաշինյանն ընդգծված վարել ու վարում է պառակտիչ, քայքայիչ, կործանարար եւ դավաճանական քաղաքականություն։ Օգտագործելով ժողովրդի դժգոհությունը նախկին իշխանություններից, իշխանության գալով, նա ոչ միայն չի կատարել իր որեւէ խոստում, այլեւ իր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում երիցս ավելի մեծ վնասներ է պատճառել Հայաստանին (ներառյալ Արցախին), քան նախկին բոլոր ղեկավարները միասին։

Ժողովրդին բաժանելով սպիտակների եւ սեւերի՝ յուրայինների եւ ոչ յուրայինների, Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարում կազմաքանդել կամ էականորեն ավերել է կենսական նշանակության բոլոր ոլորտները, անօրինականությունը դրվել է օրինական հիմքերի վրա, ներքաղաքական դաշտը դարձրել է արկածախնդրության թատերաբեմ, ժողովրդի ստվար հատվածի մոտ սպանվել է հավատն արդարության, օրինականության եւ ապագայի հանդեպ։

Նրա գործունեության արդյունքում Հայաստանը զգալի կորուստներ է կրել նաեւ արտաքին քաղաքական դաշտում եւ փաստորեն զրկվել իր դաշնակիցներից ու մինչ այդ բարեկամաբար տրամադրված երկրների հարգանքից, որպես պետություն՝ զրկվելով սուբյեկտայնությունից։

Երկրի ներսում եւ արտաքին հարաբերություններում նման կորուստներ կրելով, զգալիորեն խախտվել էր հակառակորդ, թշնամի երկրի հետ ուժերի հարաբերակցությունը, որից օգտվելով, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, որի ողջ ընթացքում հանրությանը դիտմամբ կերակրում էին ստերով ու թաքցնում մեր ունեցած կորուստները։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ՝ Արցախի ոչ միայն թշնամու կողմից գրավված, այլեւ չգրավված տարածքները նվիրելով Ադրբեջանին։ Նրա համաձայնությամբ ու թողտվությամբ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության սահմանները, ռազմական նշանակության բարձունքներն են հանձնվում թշնամուն։ Արդեն Սյունիքն են հանձնում Ադրբեջանին։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված ու իրականացվող ակնհայտ հակահայկական գործունեությունը, ՀՀ բնակչության մի ստվար մասի եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերի բացահայտ բացասական վերաբերմունքը նրա հանդեպ, նաեւ արտահայտելով Արցախի բնակչության ակնհայտ դժգոհությունն ու ցանկությունը, գտնում ենք, որ հանուն Հայաստանի փրկության եւ հայ ժողովրդի լինելության, Նիկոլ Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Վարդգես Օվյան - գրող, հրապարակախոս

Սլավի-Ավիկ Հարությունյան - բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Էդուարդ Աղաբեկյան - Արցախի ԱԺ պատգամավոր

Վահան Բադասյան - Արցախյան երեք պատերազմների մասնակից, հրամանատար, Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար

Քաջիկ Հարությունյան - ժողովրդական արտիստ

Նվարդ Ավագյան - բանաստեղծ, հրապարակախոս

Ալվարո Շեկյան - Արցախյան պատերազմի վետերան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր

Վարդան Ղուկասյան - վաստակավոր բժիշկ, վիրաբույժ

Սերգեյ Առստամյան - գեղանկարիչ

Ռազմիկ Աղասյան - իրավագետ

Վալերի Գյուլիշանյան - բժիշկ, վնասվածքաբան

Անահիտ Քոչարյան - բանաստեղծուհի

Մնացական Ազիզյան - լրագրող, դիզայներ

Սամվել Եվրիյան - վաստակավոր արտիստ

Վալերի Խաչատրյան - մանկավարժ, իրավագետ

Ալեքսանդր Համբարձումյան - ճարտարագետ

Սմեդա Բաղդասարյան - վաստակավոր մանկավարժ, թոշակառու

Փարավոն Ադամյան - վաստակավոր բժիշկ, ուռուցքաբան

Լաուրա Գրիգորյան - լրագրող

Իսկուհի Ավանեսյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Բաբայան - մանկավարժ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՄենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. ԱբդոլլահիանՎարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարելՆիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան
Ամենադիտված