Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին 

«Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ քարտուղարը գաղտնի նամակ է գրել Արմեն Գրիգորյանին և նկարագրել սպասվող պատերազմը»

Հասարակություն

Դարերով մենք երազել ենք անկախության ու պատմական հողերի վերադարձի, պատմական արդարության մասին. այդ երեք երազանքները միավորվեցին մի բառի մեջ՝ Արցախ. Արցախով հետ բերեցինք մեր անկախությունը, առաջին անգամ ընդլայնեցինք մեր սահմանները, վերականգնեցինք պատմական արդարությունը: Այս մասին իր հերթական «լայվի» ժմանակ նշեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանը հետռուողականորեն քանդեց մեր երազանքը: Բայց դա ամենամեծ վնասը չի, որ նա տվել է: Ամենամեծ վնասը, որ Նիկոլ Փաշինյանը պարգեւեց Ադրբեջանին, իրենց համար ամենակարեւոր բանը՝ ազգային երազանքը: Ադրբեջանը նորաստեղծ երկիր է, այն ստեղծվել է փողի ու հողի շուրջ: Ադրբեջանին պակասում էր հաղթանակը, որ սկսեն դառնան ազգ: Նիկոլ Փաշինյանը վերցրեց մեզնից ազգային երազանքը եւ նվիրեց Ադրբեջանին: Հաղթանակի համն ընկել է ադրբեջանցիների բերանը:

Վերջին 3 տարիներին երբ մենք դադարում ենք դառնալ պետություն եւ վերադառնում ենք ժողովուրդ կարգավիճակին, իրենց մոտ հակառակն է՝ ժողովուրդ կարգավիճակից դառնում են պետություն ունեցող ժողովուրդ կարգավիճակին, եւ այդ պրոցեսը չի դադարելու»,-ասաց նա:

Միքայել Մինասյանը թվարկեց, թե ով ինչ երազանք ուներ, եւ որ դրանք ոչ մեկը չիրականացվա.

«Բոլոր նրանք, որոնք ունեն երազանք, որ Ղարաբաղի հարցը լուծելով, Ղարաբաղը տալով, Սյունիքի, Տավուշի մի մասը տալով, մենք ունենանք հանգիստ կյանք, սխալվում են: Դա անիրականանալի է, որովհետեւ ադրբեջանցիենրը միայն մեկ ձեւ ունեն կայանալ որպես ազգ՝ ընդլայնվել մեր հաշվին, քաշել մեզանից ամեն ինչ՝ հող, մշակույթ եւ այլն:

Նիկոլի գալով ոչ ոք Հայաստանում երջանիկ չէ: Ամբողջ սորոսական աշխարհը ուներ երազանք՝ Ղարաբաղը տանք, վերջացնենք, որ Հայաստանը Ռուսաստանից պոկենք եւ տանենրք Արեւմուտք: Երազանքին տրվեց վերջ, որովհետեւ Հայաստանն այսօր չունի Ղարաբաղ եւ դարձել է Ռուսաստանի պրոտեկտորատ, Հայաստանը չունի ինքնիշխանություն:

Ղարաբաղի Արայիկը, էդ կլոունը, ուներ երազանք, մի քիչ կլոունություն աներ, մի քիչ փող աշխատեր, մարսեր իր թալանած փողերը եւ գնալ առաջ: Հիմա ինքը չունի երազանք, հիմա սպասում է, թե ով է առաջինը իրեն դատելու կամ խփելու:

Աննա Հակոբյանն ուներ երազանք, երազում էր լինել կարեւոր: Ինչ-որ տեղեր էր գնում, ինչ-որ թալան էր անում; Հիմա նա չունի երազանք, նա չի կարող նույնիսկ տնից դուրս գալ, իսկ եթե տնից դուրս գա, տանելու են գցեն բանտ:

Լիբերալ մարդիկ ունեին երազանք, որ ՀՀ-ում կլինի տոնալ ազատություն, արդարություն, ազատություն: Այսօր տեսնում ենք, որ քրգործեր են հարուցվում մարդկանց նկատմամբ ուղղակի հանրահավաքներին մասնակցելու համար: Չկա երազանք, որի անունը արդար Հայաստան է:

ԼԳԲՏ համայնքը ուներ երազանք, նրանք ուզում էին Նիկոլը հաղթի, որ իրենք ապրեն ավելի անվտանգ, որ հասարակությունն իրենց հարգի, պետությունը պաշտպանի: Այս երազանքը շատ հասկանալի է, բայց Նիկոլ Փաշինյանը անգամ իրենց սարքեց հասարակության կողմից քարկոծվող մարդիկ:

Տարբեր աղանդավորական կառույցների երազանքն էր քանդել Հայոց եկեղեցին, որ Հայաստանում չլինի մեկ եկեղեցի: Դրա համար իրենք լծվեցին նիկոլիզմի քարոզով: Բայց նրանք դարձան այս պարտության համասեփականատեր: Նրանք դարձան Նիկոլ Փաշինյանի կամակատարներ, նրանց նպատակները հավասարվեցին սատանայական նպատակների:

Հայաստանում չկա մարդ, որի երազանքը Նիկոլ Փաշինյանը չի քանդել:

Նիկոլ Փաշինյանը վերցրեց երիտասարդների ծնողների երազանքը, տարավ լցրեց մսաղաց, վաճառեց փողով: Պրոլետարների երազանքը, որ Նիկոլը վերցնելու է Սաշիկի 50 տոկոսը, վերցնելու է գազալցակայանները եւ բաժանի իրենց, այդ երազանքներն էլ չիրականացան:

Ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանի երազանքն էլ չիրականացավ: Նա մի ամբողջ կյանք ստել է, խաբել է, մարդկանց տարել է՝ մահվան, ամեն ինչ արել է փառքի ու փողի համար: Փողը չի մարզելու, իսկ փառք արդեն չունի, որովհետեւ նա ամեն ինչ անում է, որ չմնա որպես դավաճան: Բայց արդեն կա կոնսենսուս, որ ինքը հայ ժողովրդի դավաճան է եւ այդպիսին մնալու է դարերով: Երկու մարդ եկան ու քանդեցին Հայաստանը, քանդեցին մեր երազանքները՝ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը: Սպանեցին, թալանեցին ու մեզ զրկեցին մեր երազանքներից»:

Մինասյանի խոսքով, հիմա իրենք նույնիսկ չեն հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը այս պատերազմի մասին գիտեր, որ սկսվելու, թե չգիտեր. «Մի հարցազրույցում ասում է, որ գիտեր, որ լինելու է պատեազմ, մեկ ուրիշ հարցազրույցում ասում է, որ չգիտեր: Երկու ամիս անցել է պատերազմի ավարտից, բայց Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա չի ասում,թ ե քանի մարդ է զոհվել պատերազմում, քանի վիրավոր ունենք: Թաղման բյուրոներում ԱԱԾ սպաներ են նստած, սհկում են, որ հանկարծ ոչ մեկը թիվ չտա: Հասել ենք նրան, որ «Եռաբլուրում» օդը փակել են, որ դռոնով չնկարեն ու չտեսնեն, թե քանի գերեզման կա: Պետությունը զբաղված է թաքցնելով: Մենք չգիտենք, թե քանի գերի ունենք:

Մենք նույնիսկ չգիտենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ստորագրել, որովհետեւ ինքն ասում է, որ ստորագրել է այն, ինչ բոլորս տեսել ենք, բայց իրականացումը լրիվ ուրիշ է: Անհայտ տելեգրամ ալիքը ասում է, որ պաշտպանության նախարարը գաղտնի ինչ-որ բան է ստորագրել ռուսների հետ եւ ռուսները գալու են անելու են դեմարկացիան: Նախարարն ասում է, որ ես իրվունք չունեմ ստորագրել, ես ուղղակի պայմանավորվել են: Լավ, սրանք ստոր տականք ենք, բա մե՞նք: Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք, որ այս մարդը սուտասան է եւ իր խոսքի համար պատասխանատու չի: Նիկոլ Փաշինյանը կյաուզնիկ է եւ մուտտիլովշիկ, նա մուտին է անում ու դա անում է փողի համար եւ ելնելով ատելությունից: Նիկոլն ունի հոգեկան խանգարում, նորմալ մարդը չի կարող անընդմեջ 2,5 տարի խաբի»:

Միքայել Մինասյանը հայտարարեց, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ. «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը եւ կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսվելուց առաջ, որովհետեւ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում:

Նկարագրված էր, որ ՀՀ-ում 2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվել էին պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն եւ ռազմական ահաբեկչություններ: ԱԱԾ-նպետք է դրանց իդենտիֆիկացներ ու չեզոքացներ: Նույն նամակում ասվում է, որ 2018-ից սկսած խախտվել է ռազմական բալանսը հօգուտ Ադրբեջանի: Գրված է, որ Նախիջեւանին դիրքային զիջումները ռազմավարական խնդիր են առաջացրել հայաստանի ու Արցախի համար: Այդ նույն նամակում նկարագրված է, որ Հայաստանն արդեն 2 տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն եւ դիվանագիտական պատերազմը եւ սպասվում է խայտառակ պարտություն:

Նաեւ գրված է, որ հաշվի առնելով ոլոր խնդիրները, Հայաստանն ու Արցախը կռվելու են Ադրբեջանի ե Թուրքիայի դեմ: Նաեւ գրված է, որ այդ նույն երկրները ներգրավելու են տեռորիստների, վարձկանների: Այդ նմակը երբ դուք կարդաք, ձեր մազերը կսպիտակեն, որովհետեւ կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչ է լինելու: Ես վստահ եմ, որ այդ նամակը դիվանագիտական զգուշացումներ են, որովհետեւ այն ինչ գրված էր, 99 տոկոսով կատարվեց: Դա ուղիղ  մեսիջ էր ՀՀ գործակալ իշխանություններին՝ դիմեք ՀԱՊԿ-ին:

Ինչու Հայաստանը չդիմեց ՀԱՊԿ-ին: Եկեք դիմենք իշխանություններին ու այդ հարցը տանք: Բացատրությունը, թե ՀԱՊԿ-ը չէր մտնի, չի ընդունվում, որովհետեւ դուք դիմեիք, թող իրենք չգային»,- ընդգծեց նախկին դեսպանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ)
Ամենադիտված