«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ֆեյսբուքյան էջում հրապարակված Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից
ԲլոգոսֆերաԵրևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Հայտնում եմ, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից:
Հայփոստի ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետև նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երևացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:
Պետական սեփականություն հանդիսացող Հայփոստիի գլխավոր մասնաշենքի վերաբերյալ ծրագրերը հետագա քննարկման առարկա են»: