Լևոն Արոնյանը կիսում է առաջին տեղը 5 շախմատիստի հետ 8 տուրից հետո. Airthings Masters
СпортՇարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Խաղային երկրորդ օրը կայացավ ևս 4 տուր։
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը այսօր կայացած բոլոր 4 պարտիաներում ոչ-ոքի խաղաց։ 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն էր Յան Նեպոնյաշչին։ 6-րդ տուրում Արոնյանը սևերով կիսեց միավորը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը:
7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ։ Խաղային օրվա վերջին տուրում Արոնյանը սևերով կիսեց միավորը Թեյմուր Ռաջաբովի հետ։
8 տուրերից հետո Արոնյանը 4,5 միավոր ունի ու կիսում է առաջին տեղը Դանիլ Դուբովի, Հիկարու Նակամուրայի, Մագնուս Կառլսենի, Թեյմուր Ռաջաբովի և Ուեսլի Սոյի հետ։