Տելեգրամի «Военный обозреватель» ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում բախում է տեղի ունեցել հայ և ադբեջանցի զինվորականների միջև: Ալիքը նշում է, որ ադրբեջանական կողմը զոհ ունի:
Նշենք, որ քաղաքագետ Էդգար Էլբակյանի հաղորդմամբ` ադրբեջանական աղբյուրները միաձայն պնդում են Հադրութ քաղաքում և համանուն շրջանի Տող գյուղում «թեժ մարտերի» մասին։
«Հրապարակել են նաև մի ենթադրյալ ոչնչացված սերժանտի անուն»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Էլբակյանը: