Բիթքոինի արժեքը գերազանցել է 27 հազար դոլարի շեմը՝ հերթական անգամ թարմացնելով պատմական առավելագույնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Առավոտյան բիթքոինի արժեքը հաստատվել էր 27 215 դոլարի ցուցանշի վրա:
CoinMarketCap հարթակի տվյալներով, որը հաշվում է միջին արժեքը ավելի քան 20 բորսաների ցուցանիշներով, առավոտյան բիթքոինը թանկացել էր 9,85 տոկոսով՝ հասնելով 27 232 դոլարի:
Միայն անցած գիշեր բիթքոինի գինը գերազանցել է 26 հազար դոլարի շեմը: