Ես իմ առողջությունը շատ ավելի թանկ եմ գնահատում, քան վարչապետի զառացանքները լսելը․ Գեղամ Մանուկյան
ՀասարակությունՄի խումբ ցուցարարների հետ այսօր ԱԺ դիմաց է նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարող է թվել 10 իմքայլական պատգամավորների անուններ, որոնք իրենց ասել են, որ «Իմ Քայլ»-ից դուրս չեն գալիս, քանի որ այնտեղ կան այնքան ամեղսունակ պատգամավորներ, որոնք ամեն ինչի պատրաստ են․ «Պատգամավորները ասում են՝ իրենք շարունակում են մնալ «Իմ Քայլ»-ում, որ կարողանան իրավիճակ փոխել։ Տասնյակներով պատգամավորներ կան, որոնց աշխատանքային կենսագրության առաջին տողը սկսվում է ԱԺ պատգամավոր 2018 թվականից և նրանք իրենց ամբողջ կյանքում երախտապարտ են Նիկոլ Փաշինյանին և ստրուկի պես ծառայում են նրան»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից տեղյակ չէ, քանի որ դրանք չի դիտում․ «Ես իմ առողջությունը շատ ավելի թանկ եմ գնահատում, քան վարչապետի զառացանքները լսելը։ Երբ դու հասկանում ես, որ վարչապետի աթոռին նստած է ոչ թե պետական ղեկավար, որը մտածում է պետության, երկրի ապագայի մասին, այլ ուղղակի անմեղսունակ ինքնաարդարացնող մի մարդ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։