Չգիտենք՝ դավաճան Փաշինյանը դեռևս իր «կիրթ» ընկեր Ալիևի հետ ինչ բանավոր պայմանավորվածություններ ունի. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նիստին դիմեց հանրությանը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Երեկ մենք հերթական անգամ տեսանք, որ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը լրագրողի այն հարցին, թե ինչու եք հանձնում Սյունիքից հատվածներ և իրականում ինչ է տեղի ունենում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական կապիտուլյացիոն թղթի մեջ նման բան չկա, նա տվեց ամենազարհուրելի պատասխանը՝ «դա բանավոր պայմանավորվածությունների արդյունք է»:
Մենք դեռ չգիտենք, թե վարչապետի աթոռը զբաղեցրած դավաճանը, ով մաս-մաս հանձնում է մեր հայրենիքը, իր կիրթ, թուրք ընկեր Ալիևի հետ դեռևս ինչ բանավոր պայմանավորվածություններ ունի Գեղարքունիքի որոշ հատվածի կամ Մեղրիի կարգավիճակի մասով:
Այս խորհրդարանում ամեն օր պետք է քննարկվեն հայրենիքը, Արցախը հանձնած դավաճան Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության իմպիչմենտի և նոր վարչապետի ընտրության հարցերը, որպեսզի մենք կարողանանք փրկել այն, ինչ հնարավոր է դեռևս փրկել Հայաստանից և ձեզ հետ միասին չլինենք ականատեսը պատմության այն դաժան էջի, երբ կկործանվի Հայաստանի պետականությունը»,- ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: