Բարենցի ծովում ձկնորսական նավ է խորտակվել, 17 մարդ է անհետացել
Emergency CaseԲարենցի ծովում խորտակվել է ռուսական «Օնեգա» ձկնորսական նավը, հայտնել է ՌԴ ԱԻՆ֊ը։ Նավում եղել է 19 մարդ: Նրանցից երկուսին փրկել են մեկ այլ նավի նավաստիները։ Տուժածների վիճակը գնահատվում է բավարար: Հաղորդվում է, որ ևս 17-ը անհետ կորած են համարվում: Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության նախնական տվյալների՝ նրանք մահացել են:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ Բարենցի ծովում։ Նախնական տվյալներով՝ «Օնեգան» խորտակվել է սառցալեռան պատճառով: Որոնման տարածքում վատ եղանակի պատճառով փրկարարները չեն կարող օգտվել ավիացիայից: Ըստ փրկարար ծառայության գործակալության աղբյուրի՝ Բարենցի ծովում ջրի ջերմաստիճանը ծայրաստիճան ցածր է:
Ըստ Marine Traffic- ի՝ նավը մեկնել է Նորվեգիայի Կիրկինես նավահանգիստ դեկտեմբերի 14-ին, իսկ վերջին անգամ նրանց հետ կապ է հաստատվել դեկտեմբերի 11-ին: