Ծեծկռտուքի ժամանակ Սիսակ Գաբրիելյանը վերհիշել է Արարատ Միրզոյանին, որը նույն տեղանքում ծեծի էր ենթարկվել քաղաքացիների կողմից
ПолитическиеԱյսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը անդրադարաձավ առավոտյան իր և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպին․ «Ես, ինչպես բոլոր աշխատանքային օրերին, առավոտյան գալիս էի աշխատաքի, տեսա, որ ճանապարհահատվածը մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են, կանգնեցի աջ հատվածի վրա, նկատեցի՝ մոտ 10-15 քաղաքացի վազելով մոտենում են իմ մեքենային։ Եկան և սկսեցին մեքենայի դիմացի հատվածին ձեռքերով հարվածել, բնականաբար պատուհանս իջեցրի, ասացի, ինչ եք ուզում, մի քանիսը սկսեցին հայհոյել»,- նշեց պատգամավորը, հավելելով, որ պատմում է այն, ինչը, ցավոք սրտի, տեսանյութում չկար, որը լայն տարածում է գտել․ «Երբ պատուհանս բարձրացնում եմ, 1-2 ուժեղ հարված է լինում մեքենայիս, ես պատուհանս իջեցնում եմ, հարցնում եմ՝ ով հարվածեց ու էլի կոպիտ պատասխան է լինում, ու ես մեքենայից դուրս եմ գալիս, իսկ մնացածը արդեն քաղաքացիները տեսել են»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը։
Վերջինս այն կարծիքին է, որ ինքը եղել է միայնակ, իսկ իր դեմ եղել է 15 ագրեսիվ քաղաքացի, որոնց դեմ, ըստ պատգամավորի, արվել է համարժեք ինքնապաշտպանություն։ Նա նաև ասաց, որ իր հասցեին հնչել են հայհոյանքնեեր, և չհերքեց, որ ինքը ևս պատասխանել է այդ հայհոյանքներին։
Սիսակ Գաբրիելյանը, իրեն համեմատելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որին հենց նույն տեղանքում մոտ մեկ ամիս առաջ ծեծի էին ենթարկել մի խումբ քաղաքացիներ, որոշեց մեքենայից իջնել և բանակցել քաղաքացիների հետ, սակայն այն վերածվեց ծեծկռտուքի։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիների ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ հորդորելով իմքայլական պատգամավորներին պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տեսանյութը՝ ստորև․