Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Անի Բաբայանը՝ Մհեր Գրիգորյանի խորհրդական Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը 

Եղբայրս չեկավ տուն. եղբոր երգը՝ նվիրված անմահացած Դավիթ Հովհաննիսյանին

Հասարակություն

Անվանդ հավատարիմ մնացիր, Դավթի պես քաջ-քաջ կռվեցիր... 18-ամյա Դավիթ Համլետի Հովհաննիսյանը բանակ էր զորակոչվել ամռանը, ծառայում էր Հադրութում: Պատերազմի օրերին եղել է մարտի թեժ կետերից մեկում, որտեղև իրենց գումարտակն ընկել է շրջափակման մեջ. «Դավիթի հարազատ եղբայրը՝ Արտյոմ Հովհաննիսյանը, նույնպես ժամկետային զինծառայող է ու պատերազմին միասին Հադրութում էին: Արտյոմը և զինակից ընկերները 10 հոգուց կազմված ջոկատով գնացել և փրկել են Դավիթին ու ընկերներին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Դավիթի հորեղբոր աղջիկը՝ Մերի Միքայելյանը:

Այդ դեպքի հաջորդ օրն ընդամենը երեք ամսվա երեսուն զինծառայողի տեղափոխել են Շուշի, ու հենց այնտեղ էլ զոհվել են Դավիթն ու զինակից ընկերները:

Մերին պատմում է, որ Շուշիում՝ մինչև զոհվելը, Դավիթը փրկել է իր զինակից ընկերներից մի քանիսին. «Իր զրահաբաճկոնը այնքան ծանր է եղել, որ խանգարել է իրեն՝ ընկերջը գրկելու և կրակի միջից դուրս բերելու համար, զրահաբաճկոնը գցել է մի կողմ, ու փրկել վիրավոր ընկերոջը»:

Կենսուրախ Դավիթը չէր սիրում մարդկանց տխուր տեսնել, հենց տեսնում էր մեկը տրամադրություն չունի, փորձում էր բարձրացնել: Համառ էր ու ինքնասածի, անչափ հետաքրքրասեր ու նպատակասլաց: Նպատակների ու երազանքների մասին խոսել չէր սիրում, բայց մի բան հաստատ էր՝ երազում էր երգել մեծ բեմերում:

Դավիթի փոքր եղբայրը երեք տարեկան է, ու քանի որ մինչ նրա ծնվելը Դավիթն էր փոքրը, ծնողները ամենաշատն իր հետ են կապված եղել, ամեն ինչ իր ցանկացածով արել: Իսկ մինչև բանակ զորակոչվելը` ինքն է պահել փոքր եղբորը:

Դավիթի մեծ եղբայրը՝ Արտյոմը, հիմա ծառայության մեջ է: Մոտավորապես 5 ամիս առաջ Դավիթն ու Արտյոմը միասին՝ ծառայության ընթացքում, երգ են գրել՝ նվիրված ծնողներին. «Արտյոմը որոշել էր, որ պետք է վերադառնան ու ձայնագրեն երգը, Դավիթն էլ, քանի որ դհոլ էր նվագում, պետք է գործիքավորումն աներ: Քանի որ Դավիթը հետ չեկավ, Արտյոմը որոշեց հենց Դավիթի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, երգը ձայնագրի ու նվիրի եղբորը, սակայն երգի վերջին տունը փոփոխվել է: Երգը վերնագրված է՝ «Եղբայրս չեկավ տուն»»,- ասում է Մերին:

Արտյոմը հիմա էլ ծառայության մեջ է, զորացրվելու է հունվարին, երազում է հովանավորներ գտնել, որոնք կօգնեն անկատար չթողնել եղբոր երազանքը. Դավիթը նրան խնդրել էր, որ ծառայությունից հետո շարունակի երգել ու իրենց միասին ունեցած երազանքները իրականություն դարձնել:

Դավիթի ընկերներից Լանա Համբարձումյանը ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, բանաստեղծություն է նվիրել հավերժացած ընկերոջը. նա կդառնար 19 տարեկան.

Սիրտդ  պարզ, կյանքդ  մաքուր, 
Հայացքդ  վսեմ, արարքդ արի, 
Դու հայրենիքի զինվոր  քաջարի, 
Արյամբ պահեցիր հողը հայրենի: 
Անմնացորդ նվիրումովդ դասվեցիր
Անթառամ ծաղիկների բազում շարքերին:
Մեզնից գնալով՝ թողեցիր լոկ ցավ ու վիշտ, 
Քեզնից հուշ մնաց շիրիմդ սրբագին, 
Իմ ընկեր թանկագին, 
Սխրանքդ հավերժ դաջված է մեր սրտում:

Ընկար ծանր ու վճռական մարտում,

Երկինք բարձրացար հաղթանակը գրկումդ:
Անվանդ հավատարիմ մնացիր, 
Դավթի պես քաջ-քաջ կռվեցիր,
Գնացիր... 
Հեռացար... 
Անմահացար... 
Կյանքերի համար կյանքդ զոհեցիր, 
Ապրողների սրտում անմար մնացիր:
Իմ հերոս Դավիթ, գիտցի՛ր, 
Անունդ բարձր կպահեմ, 
Հիշատակդ՝ միշտ վառ, 
Քեզ կփնտրեմ ամեն մի մանկան սրտում,
Քո  արծիվ հոգին կգտնեմ Արցախի լեռներում, 
Քեզ շարունակողը` այդ ես եմ ընկերս... 

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Անի Բաբայանը՝ Մհեր Գրիգորյանի խորհրդականԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին
Ամենադիտված