ԱԺ անվտանգության նախկին պետն աջակցում է հայոց բանակին ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ տեղեկության մասին Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է (լուսանկար) Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին․ «Փաստինֆո» ԱԱԾ տնօրենն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են վերջինիս աշխատասենյակում. 24news.am Քաղաքացին քաղցրավենիք է հյուրասիրում ոստիկաններին (տեսանյութ) ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով Իրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. Սաիդ Խաթիբզադե Պահանջում ենք զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը․ Արցախի մի շարք կուսակցություններ 

Զինված բախման տանող որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի գործընթացը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

1. Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

2. Այս լուրերի հրապարակումից անմիջապես հետո պաշտոնական հրատապ հարցումներով դիմել եմ ՀՀ պաշտպանության նախարարություն և Արցախի պաշտպանության բանակին: Երկու գերատեսչություններն էլ կտրականապես հերքել են տարածվող տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ինչպես նաև պնդել են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այնուհետև, այս նույն հարցերի վերաբերյալ հրապարակվել են Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի դեկտեմբերի 28-ի հրապարակային հայտարարությունները:

3. Ավելին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում իրանական «MiranPress» տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետևանքով ունեն երեք զոհ:

4. Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարևորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Խոսքը, հատկապես, վերաբերում է գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը:

5. Հատուկ զգուշացնում եմ, որ հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

6. Հիշեցնում եմ, որ որպես ելակետային փաստ՝ պետք է հիմք ընդունել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ կապված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հետ, կողմերը հանձնառել են պահպանել և այն որևէ կողմի

իշխանության մարմին չի վիճարկել:

7. Հետևաբար` որևէ գործոն, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներով հրապարակվող ու պարբերական բնույթ ստացած՝ զինված ընդհարումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն կամ զինված ընդհարումների որևէ սադրանք չի կարող լինել մարդասիրական կարևորագույն գործընթացի խափանման կամ կասեցման պատճառ՝ հատկապես կապված գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հետ:

8. Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն առկա իրավիճակին՝ երաշխավորելու համար մարդասիրական նման առաքելության անընդհատությունը, արագացումը, ինչպես նաև բացառելու համար դրա բնականոն ընթացքի որևէ խոչընդոտ:

9. Սույն հայտարարությունն իմ ստորագրությամբ հասցեական սկզբունքով կուղարկվի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ:

10. Հետպատերազմական փուլերում մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրական իրավունքին առնչվող հարցերը շարունակելու են գտնվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ի՜նչ ուրախ եք, ինչպե՜ս եք հրճվում». Աննա Հակոբյանի լուսանկարը զայրացրել է օգտատերերինՈրքա՞ն մարդ է եղել Հանրապետության հրապարակում Փաշինյանի ելույթի ժամանակԳարո Փայլանը կոչով դիմել է հայ ժողովրդին «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել. կա տուժած Բաղրամյան պողոտան՝ այս պահին (տեսանյութ) «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է...». Դավիթ Ամալյան ԱԺ անվտանգության նախկին պետն աջակցում է հայոց բանակին Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերով. Դեժավյու (լուսանկարներ) Մաման Հրապարակում է, պապան՝ Օպերայում․ Տաթև Հովակիմյան ԱՄՆ Պետդեպը կոչ է անում ՀՀ ԶՈւ-ին չխառնվել Հայաստանի ներքին քաղաքականությանըՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ տեղեկության մասինՏեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է (լուսանկար)Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը. գեներալները ազդանշան են ուղարկել Փաշինյանին Սիսիանի համայնքապետն իր աջակցությունն է հայտնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինԱրայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել․ Ալեն Սիմոնյան ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին․ «Փաստինֆո» Այն, ինչ այսօր կատարվում է մեր ժողովրդի հետ, ինձ ստիպում է շրջանցել բարեկրթության բոլոր սահմանները. Հասրաթյան Թուրքին աջակցություն հայտնել են միայն Թուրքիան և սորոսականները. Արփինե Հովհաննիսյան Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի ԱԱԾ տնօրենն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են վերջինիս աշխատասենյակում. 24news.amՔաղաքացին քաղցրավենիք է հյուրասիրում ոստիկաններին (տեսանյութ) ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածելՎազգեն Մանուկյանը կոչ է արել «Իմ քայլի» պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջինԻրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. Սաիդ ԽաթիբզադեԱլիևը կրկին սպառնացել է ՀայաստանինՊահանջում ենք զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը․ Արցախի մի շարք կուսակցություններ Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան. Արամ Ա Քաջարանի համայնքապետը կոչ է անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերինԻնչո՞ւ են լռում իշխանությունների գրպանային իրավապաշտպանները«Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է». Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանըԵս զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը. ՓՊ նախագահ (տեսանյութ) Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է. Մովսես ՀակոբյանԷրդողանն ու Ալիևը սրան ոնց ուզում` տշում են. Շարմազանովը` Փաշինյանի մասինՌազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ․ Վիգեն Սարգսյան Գլխավոր շտաբի ներկայացուցիչները կկանգնեն ժողովրդի կողքին մինչև վերջ. Լևոն ԵրանոսյանՊուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին. ՀՀ վարչապետի աշխատակազմՍյունիքի սահմանները պահող աշխարհազորայիններն աջակցություն են հայտնում Օնիկ Գասպարյանին (տեսանյութ) Գնացե'ք, փոխվեք, միացեք մեզ. ընդդիմադիրները` Բաղրամյան պողոտայից հեռացող ոստիկաններին Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. ՀՀ նախագահի աշխատակազմՆիկոլ Փաշինյանը զանգահարել է Վլադիմիր ՊուտինինՄենք կոչ ենք անում շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանում. Էրդողանի խոսնակԱկցիայի մասնակիցները ոտքերն են մաքրում «դուխով» գրությամբ շապիկի վրա (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղում «Իսկանդերներ» չեն կիրառվել. ՌԴ ՊՆ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարություն չի արել. Արման Մուսինյանը հերքում է
Ամենադիտված