«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» «Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան 

Աստված էր մատը դրել նրա ճակատին․ անվանի դերասանի մահվան օրն է այսօր

Գիտություն և Մշակույթ

«Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում… Ա՛յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ, բայց տոտիկ-տոտիկ անելով՝ իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, եւ չհասցրեցի մանկություն ունենալ: Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա…»: Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

Խոսքաշեն, արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում է ծնվել Ֆրունզիկ Մկրտչյանը: Հայրը՝ Մուշեղը, եղեռնից մազապուրծ մշեցի էր, Սանամ մայրը՝ վանեցի, երկուսն էլ՝ մանկատանն ապավինածներ: Ավանդապահ ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց առաջնեկ որդին մեծանալով՝ դերասան է դառնալու: Եվ քանի որ փոքրիկ Ֆրունզն օժտված էր նկարելու շնորհով, հորդորում, պահանջում էր ընտրել այդ ուղին, պարտադրում էր օրը մի քանի ժամ զբաղվել նկարչությամբ, քանի որ փոքրիկը, մանավանդ ծաղրանկարներով, հասցրել էր զարմացնել իրենց: Իսկ ապագա դերասանն ինքնամփոփ էր, բակ չէր էլ իջնում՝ խաղալու հասակակիցների հետ, վախենում էր, որ նորից կծաղրեն իրեն՝ ընդգծված մեծ քթի պատճառով: Բայց հետո, երբ «ընտելանում» է այդ ամենին, կատակներ պիտի աներ՝ ասելով. «Դեռ մանկուց ինձ անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր…»:

Նրա մանկության տարիներին բռնկվում է երկրորդ աշխարհամարտը: Դերասանն  հետագայում վերհիշում է մի պատառիկ այդ օրերից. «10-11 տարեկան էի, թաքնվել էի նստարանի տակ: Մի զինվոր էլ ծխում էր: Սպասում էի, որ դեն նետի մնացորդը՝ վերցնեմ ծխեմ: Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին՝ պատերազմն սկսվեց: Զինվորը դեն նետեց մնացորդն ու գնաց: Ես այն վերցրի, ուրախ-ուրախ ծխում ու մտածում էի՝ է պատերազմն ի՛նչ լավ բան է…»: Իսկապես, երեխայական հրճվանք, որը պայմանավորված էր փափագելի ծխելիքով, պատերազմական արհավիրքի մանկական միամիտ անտեղյակությամբ:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո սովորում է Գյումրու Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Նրան Գյումրու տեքստիլի սիրողական խմբակից այստեղ է բերում մեկ այլ երախտավոր՝ Ժան Էլոյանը: Ավարտելով ստուդիան՝ ընդունվում է թատրոնի հիմնական խումբ, այստեղ մարմնավորում մեկ տասնյակից ավելի դերեր՝ ցուցաբերելով զարմանալի ընդունակություններ: Հայրը, որ դեմ էր որդու նախընտրած ճանապարհին, մի անգամ գալիս է նայելու նրա խաղը: Մոտենում է մինչեւ բեմեզր, դիտում մի քանի րոպե ու առանց խոսք ասելու՝ դուրս գալիս: Այդ օրը Մուշեղ հայրը տուն ուշ է հասնում, քնած գտնելով որդուն՝ տեղավորվում է նրա ոտների տակ, իսկ առավոտյան չի թաքցնում հիացմունքը. «Ապրես, տղաս, շատ լավ խաղացիր, շատ համոզիչ…»: Հայրական քաջալերանքը տեղին էր: Ավելին՝ սկսնակ դերասանին արդեն ճանաչում էր ողջ Գյումրին, շատերը փորձում էին նմանակել նրան:

1953 թ. տեղափոխվում է Երեւան, ընդունվում Սունդուկյանի անվան պետական թատրոն, որոշում է զուգահեռ ուսանել գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Առանց քննության նստեցնում են 2-րդ կուրս՝ վաստակաշատ դերասան Վաղարշ Վաղարշյանի խմբում: Մայր թատրոնում սկսում են վստահել կարեւոր դերեր: Առաջին իսկ դերակատարումներից նրա տաղանդը չի վրիպում Օթելլոյի անգերազանցելի կերպավորողի՝ մեծն Վահրամ Փափազյանի քննախույզ հայացքից: Եվ նա հայտարարում է. «Աստված մատը դրել է այս մանչի ճակատին…»: Հիրավի, մեծերը չեն սխալվում. հետագայում ժամանակն ապացուցելու էր Փափազյանի բնութագրումը: Սակայն ինքն իր տաղանդի մեծությունն առանձնապես չէր էլ գիտակցում: Երբ նրան հաղորդում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացնելու մասին, շշնջում է. «Ուրեմն դերասան կդառնամ…»:

Ֆրունզի մասնակցությամբ առաջին ֆիլմը «Հասցեատիրոջ որոնումն» էր. 1953 թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» ծիծաղաշարժ կարճամետրաժում: Այնուհետեւ ակներեւ հաջողությամբ մարմնավորում է ամենատարբեր դերեր «Հայֆիլմ»-ում՝ Արսենը՝ «Նվագախմբի տղաներ»-ում, Գասպարը՝ «Եռանկյունի»-ում, Իշխանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, Գրիգոր աղան՝ «Կտոր մը երկինք» սիրված կինոնկարում: «Դերը պետք է դերասանի երակներում դրմփա, արյան հետ դրմփա ու եփվի, ինչպես նոր դրած գինին, հետո պետք է հանդարտվի, զուլալվի ու նոր միայն խաղացվի».- այս համոզմունքով էր յուրաքանչյուր դեր կերպավորում հայ կինոյի Չառլի Չապլինը, ինչպես բնութագրել են նրան կինոարվեստի գիտակները: Եվ նա այդպես զուլալված-հանդարտված խաղաց իր սքանչելի դերերը «Հայրիկ», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խաթաբալա», «Զինվորն ու փիղը», «Նահապետ» ու այլ կինոնկարներում: Սրանց հավելենք «Մոսֆիլմի» նկարահանած սքանչելի կինոնկարները՝ «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Ալի բաբան եւ 40 ավազակները», «Ունայնություն», որոնցով համամիութենական ճանաչում ու սեր վաստակեց դերասանը: Բայց եղավ եւս մեկը՝ հանրահայտ «Միմինոն», որում մարմնավորած Խաչիկյանի դերակատարման համար արժանացավ պետական ամենաբարձր պարգեւների: Այս կերպավորումը դարձավ նրա փառքի գագաթնակետը: Որտեղ էլ որ լիներ, նրան ճանաչում էին ու մեծարում: Երբ մետրո էր մտնում, ուղեւորներն սկսում էին ծափահարել, շուկայում նրան անվճար մթերք էին տալիս, իսկ երբ մի անգամ այցելում է իր բանտարկված ընկերոջը, մեկ ժամ հետո հայտնվում է ռեստորանում՝ ընկերոջ եւ բանտապետի հետ:

Երբ «Միմինոյից» հետո մեկնում է Մոսկվա՝ պետական պարգեւն ստանալու, Կրեմլ մտնելու ժամանակ փաստաթղթերն ստուգելու պահին է տեսնում, որ մոռացել է անձնագիրը: Երբ անձնագիր են պահանջում, շրջվում, ցույց է տալիս խիստ հայկական քիթը եւ կատակում. «Մի՞թե արտասահմանյան լրտեսը կհամարձակվի Կրեմլ մտնել առանց փաստաթղթի»: Եվ հարցը կարգավորվում է: Ահա այս իրողություններն էին պատճառը, որ մարդիկ հաճախ կատակում էին, թե՝ մեր Ֆրունզը կարող է ապրել առանց փողի ու փաստաթղթերի: Եվ դրա մեջ ճշմարտություն կա. անսահման էր նրա վաստակած սերն ու համբավը ողջ միությունում:

Աստծո մատը ճակատին ծնված դերասանը, որքան էլ սիրված ու մեծարելի, ձգտեց երջանկության, սակայն այն  չունեցավ անձնական կյանքում: Ամուսնացավ երեք անգամ, բայց դրանք բոլորն էլ նոր ցավեր կուտակեցին տխուր աչքերով արտիստի հոգում: Դուստրը՝ Նունեն, ավտովթարից զոհվեց հեռավոր Արգենտինայում: Որդին՝ Վահագնը, ժառանգեց դերասանուհի մոր՝ Դոնարա Փիլոսյան-Մկրտչյանի հիվանդությունը: Եվ այս ողբերգություններն էին պատճառը, որ վաթսունը նոր բոլորած դերասանը թողեց մայր թատրոնը, հրաժարվեց ֆիլմերում խաղալուց, ուժերի գերլարումով ստեղծեց սեփական՝ Արտիստական թատրոնը, այստեղ խաղաց վերջին դերն իր իսկ բեմադրած «Հացթուխին կինը» ներկայացման մեջ: Եվ դա եղավ նրա կարապի երգն իր մեծ արվեստում…

Ֆրունզիկ Մկրտչյանի ապրած կյանքը հար եւ նման էր ողբերգական սցենարով կինոնկարի, որի գլխավոր ու ցավակիր հերոսն ու բնորդն էր ինքը՝ իր երկրորդ անձնագրով Մհեր Մկրտչյան անմահ արտիստը…Նա ապրեց ընդամենը 63 տարի եւ դեպի հավերժություն գնաց ճիշտ 1993 թ. Ամանորի նախաշեմին… Մինչդեռ նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն-հրավառությունը միշտ հենց Ամանորի նախօրեին էր կատարվում: Առանց «01-99»-ի ի՞նչ Ամանոր…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծը
Ամենադիտված