Արա Այվազյանը հավատարմագրեր է հանձնել Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսին
ՔաղաքականԴեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին հյուպատոսական հավաստագրերը հանձնելու կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարար Այվազյանը հաջողություն մաղթեց Ռուսլան Կանդաուրովին իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ գլխավոր հյուպատոսն իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: