Պատգամավորներին 50 հազարական դոլար են տվել, որ չլքեն թիմը․ գումարը համահայկական հիմնադրամի հաշվի՞ց է եղել. Politik.am
ПолитическиеPolitik.am-ը գրում է. «Մեր նախորդ մի քանի հրապարակումներում մենք ադրադարձ կատարել էինք իշխանությունների ներսում առկա անվստահության մթնոլորտին։
Փաշինյանի համար առաջին անվստահելիները եղել են իր պատգամավորներից մի քանիսը, որոնց թիվը հասել է մեկ տասնյակի։ Իշխանությունները ամեն բան արել են, որպեսզի տատանվող պատգամավորներին համոզեն մնալ թիմի հետ։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվել է 50 հազարական դոլար, որպեսզի նրանք պահպանեն լոյալությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Մենք հարցումներ ենք ուղարկել նշված պատգամավորներին, որոնց պատասխանները ստանալուց հետո կհարապարակենք նաեւ իրենց անունները։
Փորձեցինք նաեւ զրուցել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ` պարզելու համար, թե որքանով են ճիշտ այս տեղեկությունները եւ արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, որ գումարները փոխանցվել են Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվից։ Մանե Գեւորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Գրավոր հարցման պատասխանը ստանալու դեպքում այն եւս կհրապարակենք»։