Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ավելի շատ պարտվել, քան՝ հաղթել է, արդյունքն ակնհայտ է. Սենոր Հասրաթյան
BlogosphereԱրցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ավելի շատ պարտվել, քան՝ հաղթել է: Արդյունքն ակնհայտ է՝ ծովից-ծով Հայաստանի փոխարեն այսօր ունենք ընդամենը սարից-սար կամ գետից-գետ Երկիր: Ինչո՞ւ:
Որովհետև անհաղորդակից ենք մեր անցյալի տխուր դասերին, որովհետև մեզնից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում պատեհ ու անպատեհ առիթներով հանդես գալ ժողովրդի անունից, սեփական կերպարով փորձել մարմնավորել այն հերոսին, որը լինելու համար ոչ միայն չունի ապրած տարիների հետագիծ, այլև սեփական Երկիրն ազնվորեն ճանաչելու և սիրելու կարողություն...
Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք գրեթե հարյուր տարին մեկ՝ բզկտված Հայրենիք, հուսալքված ժողովուրդ և դեպի անորոշություն տանող ճանապարհ...
Երիցս ճշմարիտ էր այն դասականը, ով ասում էր՝ «Ամենամեծ ստրկությունն այն է, երբ չունենալով ազատություն, դու քեզ համարում ես ազատ...»Լ Ասել է թե՝ ինքնախաբեություն, որի վերջին հանգրվանը պարտությունն է՝ իր դաժան հետևանքներով հանդերձ...»: