Առաջին զորամիավորման զորամասերից մեկում հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունք (լուսանկարներ)
PhotosԱնձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում, հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ, անցկացվել է մասնագիտական պարապմունք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրետանավորները կատարելագործել են ռազմական տեխնիկայի մարտական վիճակի բերման, կրակի կառավարման, ինչպես նաև նշանակետերի հետախուզման մասնագիտական հմտությունները։