Իմ այդ պնդման հիմք է հանդիսացել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի գրառումը. Ալեն Սիմոնյան
БлогосфераԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, այսօր ճեպազրույցի ճամանակ ես ասել եմ, որ ի թիվս այլ կուսակցությունների՝ ՀԱԿ-ը նույնպես ճիշտ է գտնում արտահերթ ընտրությունների գնալը և հույս հայտնել, որ կլինի հանդիպում նաև Հայ Ազգային Կոնգրեսի հետ:
Իմ այդ պնդման հիմք է հանդիսացել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն գրառումը, որտեղ նա արտահերթի անցկացումը ճիշտ քայլ է համարում և հույս հայտնում, որ դրանք դատարկ խոսքեր չեն: Ապատեղեկատվություն տարածելու նպատակ չի եղել, այլ համոզմունք, որ ՀԱԿ համակարգողի հանրայնացված տեսակետը համընկնում է կուսակցության դիրքորշման հետ:
Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ֆբ-յան գրառում էր արել ասելով, որ ՀԱԿ-ի համար անհասկանալի է Ալեն Սիմոնյանի ապատեղեկատվության տարածման մոտիվացիան։ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀԱԿ-ը ի թիվս այլ քաղաքական կառույցների նույնպես հանդիպելու է վարչապետի հետ»։
Կարդացեք նաև` ՀԱԿ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը