ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա 

Հերոս Արգամի իրերից ընտանիքին է հասել միայն իրեն ուղղված` քրոջ նամակը․ (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

Արգամ Սելիմյանը, ծնված 2001 թվականին, զոհվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում։

Արգամը շատ սիրված է եղել ուսուցիչների, ընկերների և շրջապատի կողմից: Նա մասնակցել է դպրոցում կազմակերպված միջոցառումներին՝ հատկապես հայրենիքին նվիրված․ «Նա նվիրված դասընկեր ու եղբայր էր, երբեմն ուսուցիչների հետ վիճել է՝ ընկերներին պաշտպանելու համար: Համարձակ էր, ուներ իր կարծիքը և ցանկացած պահի կարող էր ասել այն, ինչ մտածում էր: Երբեմն ընկերոջ հետ վեճի մեջ էր մտնում, ասելով, որ յուրաքանչյուր տղա պետք է և պարտավոր է ծառայել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արգամի քույրը՝ Մերի Սելիմյանը։

Արգամը ուներ բազում երազանքներ․ նա շատ էր սիրում մեքենա վարել ու ճանապարհորդել․ «Արգամը հայրենասեր, ազնիվ, կենսախինդ, աշխատասեր, կյանքով լեցուն տղա էր, սիրում էր հումորներ ու կատակներ: Անչափ շատ էր սիրում մեքենա վարել, և դա էլ պատճառ դարձավ, որ, դպրոցը դեռ չավարտած, ընդունվեց ավտոդպրոց»,- պատմում է Մերին: 

Արգամը զորակոչվեց բանակ 2020 թվականի հուլիսի 16-ին։ Այդ օրվան Արգամը սպասում էր մեծ ոգևորությամբ, և հայրենիքի պաշտպանությունը համարում էր իր մեծագույն պարտքը․ «Ծառայել է Մեհրաբում, չեք պատկերացնի՝ ինչքան ոգևորված էր, օրերն էր հաշվում՝ երբ է ծառայության անցնելու, մենք էլ ուրախանում էինք իր ոգևորությամբ»,- հպարտությամբ նշում է հերոսի քույրը։

Արգամը 3 ամիս էլ չկար, ինչ ծառայության մեջ էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը․ «Երբ զինվորներին տանում էին Արցախ, այդ ժամանակ եղբորս մեքենան անսարք էր, և նրան չպիտի տանեին կռվի դաշտ, սակայն իր համառությամբ նա նստեց ուրիշի մեքենան, և ինքնակամ, անհրաժեշտ զենքը՝ մութ գիշերով, անանցանելի անտառներով հասցրեց տեղ ՝ միանալով իր ընկերներին»,- նշեց Մերին։

Թեժ մարտերի ժամանակ Արգամը, հաշվի չառնելով, որ ինքը միայն վարորդ է, կատարել է ռազմական բազմաթիվ գործողություններ, օգնել է հրետանավորներին, իսկ ազատ ժամանակ դանակներով փորել է խրամատ՝ փրկելով շատ ընկերների կյանքեր։ Իսկ կռվի դադարի ընթացքում էլ ընկերների տրամադրությունը փոքր-ինչ բարձրացնելու նպատակով երգել է հայրենասիրական երգեր․ «Նրանք եղել են տարբեր շրջաններում, ընդ որում, ամենաթեժ տեղերում՝ Դադիվանքում, Հադրությում, Ֆիզուլիում, Ջաբրաիլում , Կուբաթլուում և Կարմիր շուկայում: Չորս անգամ եղել են շրջափակման մեջ, սակայն իրենց մարտական հմտությունների շնորհիվ դժվարությամբ դուրս են եկել շրջափակումից՝ թշնամուն տալով բազմաթիվ զոհեր»,-ասաց հերոսի քույրը:

Արգամը իր փոքր ջոկատով պահել է 40 կիլոմետր տարածք: Նրանք կռվի դաշտում մնացել են 35 օր: Ավա՜ղ, նրանց վերջին կանգառը եղել է Կարմիր շուկան, որտեղ մի քանի օր համառ մարտերից հետո Արգամը անմահացավ․ «Հայտնվելով թշնամու թիրախում, Բայրաքթարի նենգ հարվածներից չկարողանալով պաշտպանվել՝ վիրավորում ստացան մի քանի զինծառայողներ, իսկ երկուսը՝ որոնցից մեկը եղբայրս էր, հոկտեմբերի 29-ին հավերժացան՝ հանուն հարենիքի»,- խորը ցավով նշեց մեր զրուցակիցը:

Հերոսի քույրը պատմում է, որ Արգամը երբեք չի երգել որևէ երգ, բայց այնքան է սիրել իր զինակից ընկերներին, որ մարտական ընդմիջման ժամանակ երգել է հայրենասիրական երգեր․ «Միշտ ասում էր՝ էս կռվի լավն էն ա որ, լիքը լավ ընկերներ ես ձեռք բերում, ասում էր, որ  բոլորը լավ տղերք են, հաճախ էր կրկնում, որ ծառայությունը վերջացնելուն պես մշտապես միասին են լինելու՝ էնքան դժվար օրեր ենք ունեցել իրար հետ»,- վերհիշում է նա։

Երբ հերոսի վերջին իրերը բերեցին նրա ընտանիքին, նրա գրպանում էր նաև քրոջ՝ իրեն ուղղված նամակը․ «Իրենից ինձ հասավ միայն այդ թղթի կտորը՝ չորացած ու մաշված։ Նամակում գրել էի՝ հպարտ եմ, որ քո քույրն եմ, ի՛մ զինվոր»,- մեծ ցավով նշեց Մերին։

Արգամին շնորհել են հետմահու «Հերոսի կոչում»:

Զվարթ Պետրոսյան 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ)
Ամենադիտված