Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Սոլարին ստանձնել է Մեքսիկական «Ամերիկայի» ղեկավարությունը
СпортՄադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Սանտիագո Սոլարին կգլխավորի «Ամերիկան», հայտնում է մեքսիկական ֆուտբոլային ակումբի թվիթերյան պաշտոնական էջը: 44-ամյա մասնագետի հետ պայմանագրի պայմանները հստակեցված չեն: Թիմի ղեկին Սոլարին հաջորդում է Մեքսիկայի նախկին մարզիչ Միգել Էրերային, ով թոշակի էր անցել դեկտեմբերին:
Սոլարին ստանձնեց Մադրիդի «Ռեալը» 2018-ի աշնանը`փոխարինելով աշխատանքից հեռացված Խուլեն Լոպետեգիին, և մինչև 2019-ի մարտը «Ռեալի» ղեկավարն էր, որից հետո Զինեդին Զիդանը վերադարձավ Արքայական ակումբ: