Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) 

Պետական համակարգը լիարժեք չի աշխատում. չեմ կարծում, որ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել. Արմեն Սարգսյան

Քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ:

«Այս պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը շատ միասնական է, կար օգնելու ու աջակցելու պատրաստակամություն։ Անհատների կողմից աջակցությունը հսկայական է եղել՝ և՛ սրտով, և՛ մտքով, և՛ գործով,- ասել է նախագահ Սարգսյանը: -Այն այսօր էլ շարունակվում է: Օգնում են մարդիկ, ում ոչ աշխատանքի նկարագրության մեջ է գրված, որ դա պետք է անեն, ոչ էլ ի պաշտոնե է նրանց պարտականությունը, պարզապես նրանց սրտի խոսքն է: Կարծում եմ՝ առաջին քայլը պետք է լինի պետության անունից ձեզ շնորհակալություն ասել: Շնորհակալ եմ, շատ բարձր եմ գնահատում ձեզնից յուրաքանչյուրի արածը: Գիտեմ, որ բոլորդ հստակ մի նպատակի համար եք արել՝ դա հայրենասիրությունն է: Ընդունեք իմ խորին հարգանքն ու ջերմ շնորհակալությունը ձեզնից յուրաքանչյուրին»:

Նախագահն ասել է, որ բոլոր ոլորտներում դժվարությունները ավելանալու են, և դրանք հաղթահարելու լավագույն ձևն աշխատելն է․ «Իմ կյանքի փորձառության մեջ դժվարությունները հաղթահարելու լավագույն ձևը վազելն է՝ աշխատելը,-նշել է նախագահը: -Դուք այս ընթացքում «վազում էիք», բայց ամեն մարդ չի կարողանում դա անել, ուստի գուցե դուք օգնեք շատերին «վազել»: Դուք արել եք այն, ինչ արել եք, հետևաբար, ձեզ ինչ-որ բարոյական դասեր տալու կարիք ընդհանրապես չկա: Հակառակը, ձեզնից շատերից կարող ենք սովորել»:

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ պետք է փոխել մեր մոտեցումը պետության ու պետականության հանդեպ: «Մեր ազգային արժեքներն ու պետականությունը պետք է կարողանանք ամեն օր պաշտպանել,- ասել է նախագահը, -կարողանանք ցույց տալ, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք, արժանի ենք մեր նախնիներին։ Երբ ուժեղ ես, կազմակերպված, միշտ կհաղթես:

Պետք է ճիշտ ձևավորել զարգացման մոդելը: Մենք 30 տարի ապրել ենք փակ մոդելով: Միշտ հավատացել եմ բաց մոդելին: Երբ 1996-ին վարչապետ էի, աշխարհն այլ էր՝ այն նյութական էր, բնական ռեսուրսների աշխարհ էր, իսկ ընդամենը 30 տարում աշխարհը դարձավ բոլորովին ուրիշ, վիրտուալ աշխարհ: Մեր երկիրը պետք է բաց մոդել ունենա, որովհետև մեր ամենամեծ առավելությունը մենք ենք՝ հայերս: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ Սփյուռքից մարդիկ չգան այստեղ, աշխարհի հնարավոր պատնեշներ, Բեռլինի պատեր ենք սարքել: Այնպես ենք արել, որ հանկարծ չգան, թող այնտեղից գումար ուղարկեն, մենք կծախսենք:

Ամենակարևոր բաներից մեկը կրթությունն է: Մանավանդ այս նոր մոդելով և 21-րդ դարում կրթությունը շատ կարևոր է: Երբ ունես հազարավոր լավ կրթված երիտասարդներ արտասահմանում, ուղղակի պետք է նրանց ներգրավել:

Պետք է աուդիտ անենք բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարությունից, ազատությունից սկսած: Մենք ունենք պետություն, որտեղ ամեն ինչ անձնավորված է, բոլորը փրկիչ են փնտրում: Երբ անձնավորում ես ինստիտուտը մարդու հետ, դա աղետ է: Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ: Դուք երիտասարդ եք, ձեզնից յուրաքանչյուրը առաջնորդ է:

Պետական համակարգը լիարժեք չի աշխատում: Ես չեմ կարծում, որ այսպես ասած՝ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել: Եկեք համակարգային մոտեցում ունենանք: Առաջարկում եմ՝ նախագահական ինստիտուտը լինի այն հարթակը, որտեղ կարող ենք հավաքվել և միասին մտածել, թե ինչպես կարելի է համակարգ ստեղծել: Առաջարկում եմ, որ նորից հանդիպենք և համակարգված աշխատենք: Ափսոս է, որ ձեր այս փորձառությունը կորչի: Ուզում եմ, որ դուք պահպանեք այն, ինչ ստեղծել եք»:

Ի պատասխան Սփյուռքի համախմբմանը վերաբերող հարցի՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պետք է մարդկանց ներգրավել, քաղաքացիության հետ կապված պատնեշները հանել: «Պետությունը հստակ ծրագիր պետք է ունենա,-ասել է նախագահը: -Երկրից խոսելուց ազգի մասին պետք է խոսել՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Լոս Անջելես ապրող հայերի, բոլորի։ Մենք խնդիր ունենք արմատական փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Այս առումով Հայաստանի նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը, Հայաստանի կառավարությունը պետք է լինի նաև բոլոր հայերի կառավարությունը, լսի նրանց և ներգրավի: Այսօր եկել է պահը: Վճռական պահ է և պետք է փոխել մեր մոտեցումները: Այդտեղ նույնպես ես պատրաստ եմ ձեզ, Սփյուռքի բոլոր կառույցների հետ աշխատել:

Տաղանդավոր ժողովուրդ ենք, ամեն տեղ մեր տաղանդը ծաղկում է, բացի մեր երկրից: Եկեք ամեն ինչ անենք, որ այս երկիրը զարգանա: Ես որպես նախագահ պետք է ամեն ինչ անեմ, որ երկիրը կայուն լինի և առանց մեծ կորուստների առաջ գնա: Հույս ունեմ, որ այս դժբախտությունն ու դժվարությունը մեզ կստիպեն, որ պետությունը նորից կառուցենք, որովհետև շատ բան ուղղակի չկա: Շատ ոլորտներում մենք կարող ենք զրոյից սկսել և ճիշտ կառուցել: Եթե մենք արմատապես չփոխենք, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու: Առաջարկում եմ համագործակցել, անշուշտ ոչ քաղաքական նպատակներով: Պարզ ասել եմ՝ չեմ պատրաստվում վարչապետ լինել, չեմ պատրաստվում կուսակցություն ստեղծել, գիտեմ, որ ունեմ պարտականություններ այս շենքում նստած: Մանավանդ հիմա, երբ վիճակը ճգնաժամային է, այս ինստիտուտը դառնում է ավելի կարևոր»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ
Ամենադիտված