Ակնալիճ գյուղի 34-ամյա բնակիչը շուրջ 30 գողություն է կատարել Մեծամորում (տեսանյութ)
ВидеоՈստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բնակվող 34-ամյա մի տղամարդ Մեծամորում գողություններ է անում։ Դեկտեմբերի լույս 29-ի գշերը շրջիկ ծառայություն իրականացնող օպերատիվ խումբը Մեծամորի թիվ 34 շենքի բակում կասկածվողին հայտնաբերեց ու բերման ենթարկեց բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը բազմաբնակարան շենքերի շուրջ 30 նկուղից գողություն է արել՝ դռները բացելով տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են և՛ գործիքը, որով բացել է դռները, և՛ գողացված իրերի մի մասը։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։