Աղոթում եմ, որ 2021-ին հայերով ավելի գիտակից դառնանք մեր հարաբերություններում. Սարգիս Գրիգորյան
BlogosphereԴերասան Սարգիս Գրիգորյանն Ինստագրամի իր էջում գրել է.
«Ասում են նոր տարուն կատարվում են երազանքները:Եթե այդպես է ապա իմ երազանքը ներողամտությունն է, հանդուրժողականությունն է, հարգաքն է, սրտացավությունն է, բարությունն է, միասնությունն է, վերջապես սերն է՝ հենց դա է մարդկայինը, կարևորը, անփոխարինելին:Ինչքան հեռանում ենք այս ամենից, այնքան հեռանում ենք մարդ կոչվելու վեհ կոչումից:
Սարսափելի տարի էր ու սարսափելի կլինի այնքան, քանի դեռ վիրավորանքը, նախանձը, ստախոսությունը, բանբասանքը, պառակտումը, ուրիշի կյանքով ապրելն ու ուրիշի վրա ցեխ շպրտելը մեզ բավարարվածություն կպատճառի:
Աղոթում եմ, որ 2021-ին հայերով ավելի գիտակից դառնանք մեր հարաբերություններում, զգույշ ու մտածված լինենք արտահայտվելուց, լսենք իրար` չնսեմացնելով դիմացինի կարծիքն ու արժանապատվությունը:Իմ խորհին համոզմամբ միայն այս ճանապարհով կարելի կլինի ոտքի կանգնել ու շարունակել ապրել՝ մարդավարի ապրել:
Թող գա նոր տարին ու բերի բարին…Այսքանը լավ եղեք…»: