Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) 

Աղոթենք, որ 2021-ը դառնա օրհնաբեր տարի մեր ազգի ու հայրենիքի համար. Արամ Ա

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Ամանորեայ (2021) հայրապետական պատգամը.

«Բացուող Նոր Տարուան սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով եւ Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։

Տագնապալից տարի մը եղաւ 2020 տարին համայն մարդկութեան ու յատկապէս՝ մեր ժողովուրդին համար։ Արդարեւ, քորոնա ժահրին ու տնտեսական տագնապին առընթեր, Արցախի պատերազմը իր պատճառած հողային կորուստով ու քանդումներով, զոհերով ու վիրաւորներով խոր ցնցում յառաջացուց ողջ հայութեան կեանքէն ներս։ Վտանգուեցաւ Արցախի անկախութիւնը եւ նոյնիսկ՝ Հայաստանի հողային ամբողջականութիւնը։

Ահաւոր վտանգներով եւ աննախատեսելի հետեւանքներով լեցուն ճգնաժամային այս կացութեան դիմաց, ճիշդ չէ՛ անտարբեր մնալ. ճիշդ չէ՛ նաեւ յուսալքութեան տակ ընկճուած մնալ. Ճիշդ չէ՛ մանաւանդ պարտուած ըլլալու հոգեվիճակին գերին դառնալ։

Արդ, անհրաժեշտ է, որպէս անհատ թէ ազգ, մեր հաւատքը ամրացնել, մեր յոյսը ամրապնդել, մեր կամքը զօրացնել եւ դուրս գալ մեր ներուժը ջլատող ու մեզ դէպի նահանջ առաջնորդող ներկայ անորոշ վիճակէն։ Հայաստանի ու Արցախի մէջ անհրաժեշտ է հեռու մնալ ներքին բեւեռացումները ծաւալող ու անկայունութիւնը խորացնող քայլերէ, եւ վերանորոգ հաւատքով ու յոյսով շաղախուած նոր էջ մը բանալ մեր հաւաքական կեանքէն ներս։ Ա՛յս է ներկայ պահի հրամայականը։

Արդարեւ, ինչ որ պատահեցաւ Արցախի մէջ կարելի չէ մոռացութեան փոշիին տակ ծածկուած պահել ու մեր կեանքի բնական ընթացքը շարունակել։ Մեր ժողովուրդը հաշուետուութիւն կը պահանջէ։ Հայրենիքին տէրը անձերէն ու իշխանութիւններէն առաջ ու վեր՝ ժողովո՛ւրդն է. անոր ճակատագիրը, ներկան ու ապագան ճշդողը դարձեալ ժողովո՛ւրդն է։ Հետեւաբար, մեր ժողովուրդը կը մերժէ ներսէն թէ դուրսէն պարտադրուած ոեւէ որոշում կամ համաձայնագիր, որ կը վտանգէ իր գոյութեան ու ինքնութեան հիմերը, իր հայրենիքին անկախութիւնը։ Մեր սուրբերու աղօթքով ու նահատակներու արիւնով թրծուած Արցախի ու Հայաստանի հողերը, մեր ժողովուրդին ազատ ու անկախ ապրելու իրաւունքը չեն կրնար քաղաքական սակարկութեան եւ աշխարհաքաղաքական շահերու զոհը դառնալ։

Ցեղասպանութենէն վերապրած հայ ժողովուրդը իր վերանկախացած հայրենիքով, իր վիրաւոր բայց կանգուն Արցախով, իր հզօր Սփիւռքով “ո՛չ” կ’ըսէ պարտուողականութեան ու յուսահատութեան։ Մենք յաղթանակի ժողովուրդ ենք. մենք Քրիստոսի հաւատքով զօրացած, խաչով յարութիւն կերտած ու կերտող ժողովուրդ ենք։

Հետեւաբար, սուգի քօղը թող վերնայ մեր կեանքէն եւ մեր նահատակներու արիւնով շաղախուած յոյսի ու սիրոյ ծիածանը թող կամար կապէ հայ կեանքի երկնքին վրայ։ Սուգի թափօրին փոխարէն մենք կոչուած ենք յաղթանակի երթ կազմակերպելու եւ քալելու յառաջ կողք-կողքի, սիրտի-սրտի՝ հայրենիքը իր գերագոյն արժէքներով ու ձգտումներով դաւանելով ամէն բանէ վեր, մեր ազգին անբեկանելի իրաւունքները նկատելով մեր կեանքին առանցքը ու նպատակը։ Հայ ազգը այլ ճանապարհ չունի։

Եկէք, սիրելի հայորդիներ, աղօթենք միասին, որ Աստուծոյ օրհնութեամբ բացուող Նոր Տարին մեր ազգին ու հայրենիքին համար դառնայ երկնային բարիքներով լեցուն օրհնաբեր տարի մը։ Թող Աստուած մեր բանակի նահատակ հերոսներուն երկնային խաղաղութիւն պարգեւէ, վիրաւորներուն եւ բոլոր հիւանդներուն՝ շուտափոյթ ապաքինում, սգաւոր ընտանիքներուն՝ մխիթարութիւն, Հայաստանին ու Արցախին՝ ապահովութիւն եւ մեր ազգի բոլոր զաւակներուն՝ առողջութիւն, յաջողութիւն ու երջանկութիւն։

Շնորհաւոր Նոր Տարի։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾՒ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ«Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջելՍերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ (տեսանյութ)ՄԻՊ–ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզՔաղաքացիները փակում են Բագրատաշենի ճանապարհը․ ուղիղՁՊՎ-ում ինքնասպանություն գործածը ՊՆ փոխգնդապետն է, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին (տեսանյութ)Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևՀայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմինԱլիևը մինչև նոյեմբեր լիովին իրատեսական է համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումըԵս խոնարհվում եմ Բագրատ Սրբազանի առջեւ. Սամվել ԳրիգորյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետԽաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացըՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Կառավարության հակաժողովրդավարական այս գործելաոճը․ հայտարարությունՍտամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. ՔՊ-ական (տեսանյութ)Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդունՀայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն
Ամենադիտված